Իրանն ու Ադրբեջանը համատեղ բանկ կստեղծեն. IRNA
Աշխարհ
Իրանն ու Ադրբեջանը մտադիր են համատեղ տարածաշրջանային բանկ ստեղծել և դրանով զարգացնել երկու երկրների ֆինանսական փոխգործողությունը:
Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սեյֆը:
«Այդ առաջարկությունը կատարվել է մեր կողմից' բանկային հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև հաշվարկա-վճարային գործողությունները պարզեցնելու նպատակով, և համաձայնության առարկա է դարձել: Ապագայում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերն այդ բանկը ստեղծելու համար»,-հայտարարել է Սեյֆը:
Նա նաև ընդգծել է երկու երկրրի զբոսաշրջիկների և ձեռնարկատերերի համար ֆինանսական գործողությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
IRNA-ն նշել է, որ Վալիուլլա Սեյֆը գտնվել է հուլիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Բաքու կատարած այցին գլխավորած պատվիրակության կազմում, որտեղ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարների միջև:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում