Բնական հրդեհը սպառնում է Լոս Անջելեսից արևելք ընկած հազարավոր տների
Աշխարհ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են տարահանել այն տասնյակ տների բնակիչներին, որոնք բնական հրդեհից վտանգավոր հեռավորության վրա են գտնվում Լոս Անջելես քաղաքից արևելք ընկած լեռնային տեղանքում: Եվս 5 հազար տների բնակիչներին առայժմ սոսկ խորհուրդ է տրվել հեռանալ տներից: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի նահանգի Անտառային հանդակների և հակահրդեհային պաշտպանության վարչությունը:
«Կրակն ընդգրկել է 2,1 հազար հեկտար տարածություն: Դրա դեմ պայքարելու համար մոբիլիզացված է 843 հրշեջ: Առայժմ հաջողվել է կրակը տեղափակել 6 տոկոսով»,- ճշտել են վարչությունում:
18-րդ օրն է, ինչ ավելի խոշոր բնական հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայի Բիգ Սուր անտառապուրակի շրջանում՝ ԱՄՆ-ի Արևմտյան ծովեզերքին: Կրակը ոչնչացրել է 57 բնակելի տուն: Աղետի դեմ պայարում մոբիլիզացված են գրեթե 5 հազար հրշեջ, 405 հրշեջ մեքենա, ջրով լի 41 ատվոցիստեռն, 14 ուղղաթիռ և 67 բուլդոզեր:
Առայժմ տարերային աղետի միակ զոհը դարձել է տարեց մի տղամարդ, որը տրակտորով մտել էր կրակի գոտի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում