ԱՄՆ-ում դիտանիվից երեք երեխա է ընկել
Աշխարհ
ԱՄՆ-ում երեք երեխա է ընկել դիտանիվի խցիկից: Այդ մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի երեկոյան Գրինվիլի (Թենեսիի նահանգ) Green County Fair ժամանցի զբոսայգում: Ոստիկանական դեպարտամենտի տվյալներով՝ շրջվել է ատրակցիոնի խցիկներից մեկը, դրա հետևանքով այնտեղ գտնվող երեխաներն ընկել են 12 մետր բարձրությունից:
Երկու տուժածների ուղղաթիռով շտապ տեղափոխել են տեղական հիվանդանոց, մեկին այնտեղ են տարել շտապ օգնության մեքենայով: Ներկայում բոլոր երեքն էլ գիտակից վիճակում են և կարող են խոսել:
Առայժմ իշխանությունները տեղեկատվություն չունեն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Ժամանցի զբոսայգու տնօրինությունը Facebook-ում հայտարարել է, որ պատահարի պատճառով «խորապես ցնցված է և վշտացած»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում