Պուտին-Էրդողան հանդիպմանը խոսվել է ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժի մասին
Աշխարհ
Սանկտ-Պետերբուրգում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Պուտինը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Էրդողանին և թուրք ժողովրդին Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի հետևանքները վերացնելու առնչությամբ և նշել, որ դրական միտում է նկատում ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին իրեն ընդունելու համար ժամանակ գտնելու կապակցությամբ և նշել, որ ինքը և իր կողմնակիցները շատ են կարևորում և բարձր գնահատում Վլադիմիր Պուտինի կողմից հեղաշրջման փորձից հետո իրեն կատարած զանգը և վերջինիս աջակցության խոսքերը:
Հանդիպումը շարունակվել է առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում