ԻՊ-ի զինյալներն սկսել են Մոսուլից դուրս բերել համակարգիչներն ու փաստաթղթերը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն սկսել են իրենց կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից Իրաքի Նինվեի նահանգ տեղափոխել համակարգիչներն ու փաստաթղթերը: Այդ մասին Shafaq News գործակալությանը հայտնել է Մոսուլում իրազեկ մի աղբյուր:
Աղբյուրի տվյալներով՝ զինյալները Մոսուլից Սիրիայի Ռաքա քաղաք են տեղափոխել համակարգիչներ և զինյալների ու խմբավորման կողմից ահաբեկչական գործողությունների կատարման պլանների մասին տվյալներ պարունակող թղթապանակները: Նա հավելել է, որ խմբավորումը նաև փոխել է Մոսուլում իր մի քանի շտաբների գտնվելու վայրը այն բանից հետո, երբ Իրաքի և միջազգային կոալիցիայի օդուժը ոչնչացրեց խմբավորման աչքի ընկնող հրամանատարներին:
Մոսուլն Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, նրա բնակչությունը գերազանցում է 500 հազարը: 2014 թվականի ամառվանից քաղաքը, որը ԻՊ-ի զինյալներն իրենց մայրաքաղաքն են համարում Իրաքում, գտնվում է նրանց հսկողության ներքո: Մոսուլի ազատագրման գործողությունն իրականացնում են քրդական փեշմերգայի (Իրաքյան Քրդստանի զինված ուժերը) ջոկատները, իրաքյան բանակը և «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիաներից բաղկացած ջոկատները: Զինվորականները շարունակում են պատրաստվել քաղաքի վրա հարձակմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում