Տարոն Մարգարյանը միակն էր, ով կառավարության նիստում շնորհավորեց Կարեն Կարապետյանին
Քաղաքական
Այսօր կառավարության հերթական նիստն առաջին անգամ վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նիստի սկզբում կառավարության անդամներից ոչ մեկը չշնորհավորեց Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Միայն բացառիկը եղավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր կողմից ներկայացված նախագիծը ներկայացնելուց առաջ իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց Կարեն Կարապետյանին:
Տարոն Մարգարյանը կառավարությանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վարչապետի կողմից առանց քննարկման ընդունվեց:
Այնուհետև Տարոն Մարգարյանն անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրեց վարչապետին նախագիծը անհետաձգելի ճանաչել, Կարեն Կարապետյանն այդ հարցում ևս քաղաքապետին չմերժեց՝ «Շատ լավ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ