Վարչապետը Ռոբերտ Նազարյանին իր մոտ քննարկման հրավիրեց
Քաղաքական
Արդեն տեղեկացրել էինք, որ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները սոցիալապես անապահով խաավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների:
Վարչապետը նիստի ավարտին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե որքան ժամանակ կպահանջվի մինչև նրանք ներկայացնեն առաջարկությունների փաթեթը:
Նազարյանը հստակ ժամանակ չկարողացավ նշել և խնդրեց հաշվի առնել որոշակի սկզբունքներ ու միասին փորձել հասկանալ՝ ինչ ճանապարհով են գնալու «Խնդիրներ կան, քննարկենք, այնուհետև կորոշենք»,- ասաց Նազարյանը:
«Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք»,- հարցրեց Կարապետյանը:
Ռոբերտ Նազարյանը առաջարկեց քննարկումն այսօր կազմակերպել Լևոն Յոլյանի և սոցապ նախարարի հետ համատեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ