Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ 

«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը». ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել

Քաղաքական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին Կառավարությունից:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարություններով. «Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:

Երկրորդը՝ սոցիալական մասով. առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են» :

Բարենպաստ պայմաններ՝ ՓՄՁ-ների համար

Նիստում քննարկվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով նախատեսված փոփոխությունները և լրացումն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։
Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերով նախատեսվում է օրենսդրական հսկողություն սահմանել նոր ի հայտ եկած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նկատմամբ: Արդյունքում հնարավոր կլինի բացառել Հայաստանի Հանրապետությունում այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

Խրախուսվում են ներդրումային ծրագրերը

Գործադիրի որոշմամբ «Նանման» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որն, ըստ ընկերության, ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ արտոնությունները տրամադրելու համար պետք է լինի ձևակերպված խաղի կանոն՝ ուղղված գործընթացի դյուրացմանը: Կարեն Կարապետյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով ՊԵԿ-ին տրված հանձնարարականին, ընդգծել է, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները:

Կբարելավվի պատմամշակութային հուշարձանների պահպանության վերահսկողությունը

Գործադիրի հավանությանն է արժանացել Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել հուշարձանների բնագավառի կառավարման մեխանիզմները, ստեղծել տեղեկատվական միասնական դաշտ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչի արդյունքում կբարելավվի վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող խնդիրները:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին: Արդյունքում՝ կներդրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի ծառայությունների, նրանց կենսաբանական և փոխարինող ընտանիքներին ուղղված խնամքի մասնագիտական ուղեկցման այլընտրանքային ծառայությունների համակարգը, կմշակվի այլընտրանքային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություն, այդ թվում՝ մոնիթորինգային ցուցանիշներ, կստեղծվեն նախադրյալներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու, համայնքներում երեխաների այլընտրանքային ծառայությունների նոր տեսակներ ստեղծելու համար:

Այլ որոշումներ

Գործադիրը սահմանել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում' կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը: Որոշմամբ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում' կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանվել է դիմումատուին' 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին' 15.000–ական դրամ:
Անշարժ գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել
Ամենադիտված