Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կարեն Կարապետյանը հաստատում է՝ Հայաստանում առկա է պետական «ռեկետ» (տեսանյութ)

Վերլուծական

Մինչ կառավարության անդամներն ընկած են տագնապների ու կամուկացերի մեջ, թե նորանշանակ վարչապետն իր կողմից ձևավորելիք կառավարությունում ում է թողնելու և ում կրճատելու, հայաստանյան հանրության ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Կարապետյանի վրա, ու փորձում են հասկանալ՝ ինչ կարելի է իրապես ակնկալել նորանշանակ վարչապետից, ինչ են ակնարկում այս ընթացքում նրա հնչեցրած մտքերը:

Երեկ ԱԺ շենքը լքելիս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Կարապետյանի հնչեցրած ուշագրավ մտքերից մեկն էլ այն էր, որ երկրում հաստատվելու են խաղի նոր կանոններ ու հաջողակ բիզնեսները մարդկանց ձեռքից այլևս չեն խլելու:

Առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարությունը, պետք է ասել, իրականում մի շարք խորքային շերտեր է իր մեջ պարունակում: Նախ պետք է ամրագրենք, որ, հավանաբար, առաջին անգամ է նման բարձր պաշտոնյայի շուրթերից հնչում այն իրողությունը ուղղակիորեն հաստատող միքտը, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին հանրապետությունում գործել են խաղի կանոնների ջունգլիական սկզբունքներ, որոնց համահեղինակներն են եղել ոչ միայն առանձին անհատներ, այլև ողջ իշխանական էլիտան՝ իր հայտնի ու անհայտ դեմքերով:

Հայտարաարությունն այս, ըստ էության, Կարապետյանի գնահատականը կարելի է համարել Աբրահամյանի աշխատելաոճին (հայտնի փաստ է`Աբրահամյանը վերջին տարիներին Հայաստանում ստեղծված կոռուպցիոն բուրգի թիվ մեկ կուռատորն ու հովանավորն է),  քանի որ ակնհայտ է, թե ինչ է ակնարկում նա իր այդ նախադասությամբ. հանրապետությունում «ռեկետը» սովորական է դարձել, կենցաղային մակարդակի մի երևույթ, որն էլ հենց ընկած է ՀՀ տնտեսության ներկայիս ծանր վիճակի հիմքում:

Այսպիսով՝ Կարապետյանն անուղղակիորեն մեղադրում է իշխանական ողջ վերնախավին ու, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանին՝ երկիրն այս վիճակին հասցնելու մեջ՝ չմոռանալով, սակայն, ընդգծել, որ այս ամենի հետ մեկտեղ նախկին վարչապետն իր ընկերն է, որ, պարզապես, սխալմամբ ծանր բեռ էր վերցրել իր վրա: Իսկ թե «ծանր բեռ» ասելով Կարապետյանն ինչ նկատի ուներ, քանի որ մի քանի անգամ է կրկնել այդ արտահայտությունը՝ կարծես հավելյալ վերլուծությունների տեղիք, այնուամենայնիվ, տալիս է: Չի բացառվում, որ սա յուրատեսակ «մեսիջ» է՝ ուղղված Աբրահամյանին, թե այլևս չփորձե՛ս ծանրաբեռնել հոգսաշատ կենցաղդ ու ջանաս բարձրացնել մի ծանրություն, որ ֆիզիկապես ընդունակ չես:

Այսպիսով՝ Կարապետյանը երկրում իշխող դարձած վատառողջ մթնոլորտի հիմնական մեղավոր է հայտարարում Հովիկ Աբրահամյանին՝ ներկայիս ողջ իշխանական էլիտայի հետ միասին՝ ընդմիշտ փակելով դռները նրա առաջ (գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Հ.Աբրահամյանի պլաններում չէին մտնում ժամանակից շուտ ակտիվ քաղաքականությունից դուրս գալն, ու մարդը նվիրական նպատակներ ուներ՝ սահմանադրական փոփոխություններից հետո ևս մնալու հայաստանյան քաղաքականության պղտոր ջրերի երեսին):

Ի դեպ, պատահակա՞ն է, թե՞ ոչ, բայց ասում են՝ հիմա Աբահամյանը Դուբայում է գտնվում ու հոգնած ամեն ինչից՝ փորձում է սեփական գլուխը գոնե միառժամանակ ազատել ներքաղաքական խաղերից ու մեկուսանալ՝ հեռու ամեն տեսակ նյարդայնացնող ու տհաճ բաներից (ամենայն հավանականությամբ՝ սեփական անկման մասին մտքերն են նրան տարել արաբստանները…):

Այլևս կարող ենք  ամրագրել, որ Սերժ Սարգսյանի պլանը՝ հեռացնել կամա-ակամա իրեն մրցակից դարձած Աբրահամյանին ու ինչ-որ իմաստով սանձել նաև վերջինիս մունետիկը դարձած էլիտաներին, նյութականացվել է, իսկ երկրի տապալման բուն մեղավորը՝ գտնված, խայտառակված. Հովիկ Աբրահամյանն է՝ իր նազիր-վեզիրներով, ով, իր անփառունակ գործունեության արդյունքում այլևս իսպառ այրել է բոլոր կամուրջները՝ տանող դեպի քաղաքական բարձունքներ:

Տեսանյութը՝ armlur.am-ի (դիտել 1.08 րոպեից):

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված