Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից 

Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է, բայց, ինչպես ասում են, ничего личного, только бизнес

Քաղաքական

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այս մի քանի օրվա ընթացքում մի շարք հայտարարություններ արեց։ Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որ իրենից առաջ գործել են խաղի այլ կանոններ, այժմ իրենք այլ կանոններ են ստեղծելու։ Կարապետյանը ակնարկեց, որ Հովիկ Աբրահամյանը ձախողել է տնտեսության կառավարումը։ Այս և մի քանի այլ հայտարարությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց, ըստ որի՝ Հայաստանում մինչ իր վարչապետ նշանակվելը եղել է պետական ռեկետ, բիզնեսները մարդկանցից խլել են, գործել են խաղի այլ կանոններ։ Նա նաև խոստովանեց, որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այս հայտարարությունները։

-Ես կարծում եմ՝ քանի որ նոր վարչապետը նաև Ազգային ժողովում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրեց ծայրահեղ վատ, պետք է այն ստարտային գիծը գծեր, որից ինքը սկսում է աշխատել։ Դրա համար ինքը շահագրգիռ է, որ հնարավորինս օբյեկտիվ պատկեր ներկայացնի։ Նա փաստացի ակնարկեց, որ այլ խաղի կանոններ են եղել մենաշնորհների ոլորտում։ Իր համար իհարկե անհամեմատ ավելի հեշտ է խոստովանել դա, որովհետև ինքն այս համակարգի մասնիկ չի եղել, գոնե վերջին տարիների ընթացքում։ Դրա համար նա իր ստարտային իրավիճակը ֆիքսեց։ Նա ասեց, որ խաղի նոր կանոններ են լինելու։ Ես չեմ կարծում, որ դա իր կողմից միակ գնահատականն է լինելու։ Գուցե շատ ավելի կոշտ գնահատականներ հնչեն։

-Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում նշեց, որ Հովիկ Աբրահամյանն իր ընկերն է, գործընկերն է, բայց երկրի տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, բիզնեսներ են խլել և այլն։

-Այո, նա ասաց Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է, բայց նա ծանր բեռ էր իր վրա վերցրել։ Իհարկե, մի կողմից էլ արձանագրվեց, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց Հովիկ Աբրահամյանը շատ ծանր տնտեսություն էր վերցրել նախորդից։ Ծանր վիճակով իրար փոխանցում են տնտեսությունը։ Փափուկ ձևով ֆիքսեց, որ Հովիկ Աբրահամյանը այդ գործում չի հաջողել։ Ինչքան էլ ընկեր կամ գործընկեր լինի, այնուամենայնիվ, իրավիճակն իսկապես վատ է։ Ինչպես ասում են՝ ничего личного, только бизнес։ Եթե լավ լիներ, էլ ինչու էին վարչապետ փոխում։ Եթե Կարեն Կարապետյանը որոշակի քարտ-բլանշ ստացած չլինի թե ներսից, թե դրսից, ինչ իմաստ ուներ, ինչպես ինքն է ասում, շատ ավելի բարձր աշխատավարձով տեղից գալ այստեղ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանի նշանակումով արտաքին քաղաքական ի՞նչ իրավիճակ է ստեղծվում՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ Կարապետյանը Կրեմլից նշանակված մարդ է։

-Եթե սառը դատենք, ապա այս նշանակման մեջ գործ ունենք ներքին և արտաքին քաղաքական շահերի համադրման հետ։ Անկախ նրանից, թե մինչև հիմա ինչպես էին գնահատում տնտեսության վիճակը կամ ներքին քաղաքական վիճակը, իշխանության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, վերին օղակներում էլ են դա հասկացել։ Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» դեպքը դարձան կատալիզատորներ, որոնք ավելի արագացրին երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում՝ դա կարող էր բերել սոցիալական և քաղաքական բունտերի, քանի որ պրոցեսները տանում էին հասարակության ռադիկալացման։ Դրա վառ ապացույցը հենց «Սասնա ծռերի» գործողություններն էին։

-Այսինքն՝ Կարապետյանը եկավ մեղմացնելու իրավիճակը։

-Իշխանությունը հասկացավ, որ կտրուկ փոփոխություններ են պետք վերևից, հակառակ դեպքում՝ այդ փոփոխությունները կլինեին ներքևից, որն անխուսափելի էր։ Իշխանության գլխավոր պրոբլեմը նրանում չէ, թե ունի կամ չունի ընդդիմություն, այլ նրանում, որ հենց այդ ընդդիմության բացակայությունը հասարակության մի ստվար զանգվածի է դարձրել ընդդիմություն։ Կարեն Կարապետյանի նշանակումը մի կողմից իշխանության կողմից փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին է խոսում, մյուս կողմից՝ արտաքին քաղաքական շահագրգռվածություն ուներ նաև Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանն էլ վերջապես թմբիրից դուրս եկավ։

Ռուսաստանը պետք է ինչ-որ բանով փոխեր Հայաստանում օրեցօր խորացող հակառուսական տրամադրությունները։ Ես կարծում եմ՝ կա աջակցություն Ռուսաստանի կողմից։ Կա անհրաժեշտություն՝ Հայաստանում էֆեկտիվ մենեջերի միջոցով՝ ի դեմս Կարապետյանի, փորձել հակառուսական տրամադրությունները փոխել։ Դրա համար ես ասում եմ՝ ներքին և արտաքին քաղաքական շահերի համադրության արդյունքում է Կարեն Կարապետյանը նշանակվել ՀՀ վարչապետ։ Դժվարանում եմ անգամ ասել, որն է գերակշռում՝ ներքինը, թե արտաքինը։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից
Ամենադիտված