Լիլիթ Մելիքյանը Վարշավայում ներկայացրել է հայկական պատկերներով զգեստների հավաքածուն
Հասարակություն
ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի հեղինակած՝ հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանը՝ Լյուբլինի Սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի և դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց հայկական գորգագործության ավանդույթներին, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկություններին:
Վարշավայում բնակվող հայազգի պարուհի Գայանե Կալեմդարյանը և երգչուհի Սոնա Մաթևոսյանը իրենց կատարումներով ցուցադրության մասնակիցներին ներկայացրեցին նաև հայկական ժողովրդական պարարվեստը ու երգարվեստը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)