Նարեկ Սարգսյանն արտասահմանյան գործուղումների չի մեկնել պետական միջոցների հաշվին. պարզաբանում
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել' հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Սեպտեմբերի 8-ից հետո ո՞ր նախարարն է պարապուրդի մատնվել» վերտառությամբ հոդվածում թերթի լրագրողը հղում կատարելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նյութին նշել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 7-9-ը աշխատանքային այցով գտնվել է Բրազիլիայում ՀՀ դեսպանատան շինարարության ընթացքին հետևելու նպատակով:
Հարկ է նշել, որ նյութը կայքում տեղադրվել է նախարարի Հայաստան վերադառնալուց հետո առաջին իսկ աշխատանքային օրը (սեպտեմբերի 10-11' հանգստյան օրեր, 12-ը' մեռելոց):
Ինչ վերաբերում է Բրազիլիա կատարած այցին, ապա այն ամբողջությամբ իրականացվել է հրավիրող կողմի' բարերար Բուրմայան ընտանիքի հաշվին:
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ