«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Նոր դեմքերով ավելի հեշտ է փոփոխությունների գնալը. քաղտեխնոլոգ

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի հյուրասրահում այս անգամ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է, ում հետ ամփոփել ենք վանաձորյան ընտրությունների արդյունքները: Քաղտեխնոլոգի հետ խոսել ենք նաև այդքան սպասված փոփոխություններից:

-Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները, ի՞նչ կարող ենք արձանագրել այս ընտրություններից հետո:

- Ընդհանուր առմամբ՝ կիրառվեցին նույն քաղաքական տեխնոլոգիաները, ինչ նախորդ անգամ: Եթե դիտարկենք նույն Վանաձորի ընտրություններն՝ այս անգամ ևս ընտրակաշառքի տարրերն ակնհայտ էին, բայց միայն մի տարբերությամբ՝ վերջում պարզվեց՝ գնել են ոչ թե ընտրողներին, այլ՝ ընտրվածներին:

Համամասնական ընտրություններ էին և, բնականաբար, շատ քիչ էր քաղաքական բաղադրիչը՝ ազդեցությունը. շատ անձնավորված էին: Այսինքն՝ անհատական ընտրություններ էին և ընտրողը նախապատվությունը տալիս էր ոչ թե կուսակցությանն, այլ՝ անձին:

-Այսօր շատերն են խոսում փոփոխություններից, նույնիսկ հռչակագրեր ստորագրվեցին, բայց մենք ականատեսը եղանք բոլորովին այլ բաների:

-Իրականում այդ դաշինքները ստեղծվեցին պոստ-ֆակտում: Այսինքն՝ դաշինքները ձևավորվեցին ընտրություններից հետո: Վանաձորում շատ կոնկրետ մաթեմատիկական խնդիր էին ուզում լուծել, ինչը չհաջողվեց: Շատերը նման արդյունք էլ ակնկալում էին: Ոչ իշխանական ուժերը, որոնց անկեղծությանը հանրության լուրջ զանգվածը չէր հավատում, որևէ լուրջ սկզբունք չունեին: Այստեղ իշխանությունները բավականին հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեցին. արդյունքում և՛ հաղթեցին, և՛ այդ երեք ոչ իշխանական ուժերը վարկաբեկվեցին: Այսինքն՝ մի զարկով երկու նապաստակ խփեցին:

- Ձեր դիտարկմամբ՝ «Լուսավոր Հայաստանին» մեջքից ո՞վ հարվածեց. ԲՀ՞Կ-ն, ՀՎ՞Կ-ն, թե՞ նույն ինքը՝ «Լուսավոր Հայաստանը»:

-Չեմ ցանկանում առանց որևէ փաստի որևէ մեկին ուղղակիորեն մեղադրել, բայց ժամանակը ցույց կտա: Հիմա բոլոր կուսակցություններն էլ միմյանց կասկածում են և հայտարարում, թե նորմալ են քվեարկել: Չեմ կարծում, որ դա անհատական պայմանավորվածություն էր: Հակառակը՝ կուսակցությունների ղեկավարների մակարդակով ինչ-որ բան տեղի ունեցավ և իշխանությունները կարողացան պայմանավորվել:

Եթե չեմ սխալվում՝ նման ելքը կանխատեսվում էր, և այդ երեք կուսակցություններն էլ, հավանաբար, պայմանավորվել էին իրար մեջ, որպեսզի կասկածներ չլինեն և յուրաքանչյուր կուսակցություն յուրովի է իր ընտրությունը կատարել, որ հայտարարում են, թե ապացույցներ ունեն: Իսկ եթե նախնական պայմանավորվածություն ձեռք չեն բերել, ուրեմն դա պրիմիտիվ մտածողության հետևանք է: Հաշվի առնելով նախադեպերը, որոշ ոչ իշխանական կուսակցությունների անցյալն ու անցած ուղին, ենթադրվում էր, որ նման բան կարող էր լինել, հետևաբար նրանք պետք է որ այմանավորվածություն ունենային:

-Այսօր շատ ենք խոսում փոփոխություններից, բայց այդ՝ փոփոխությունների ականատեսն այդպես էլ չենք դառնում: Ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի ունենանք այդ փոփոխությունները, կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել:

-Եթե չլինի քաղաքական կամք, չեն լինի նաև այդ փոփոխությունները: Օրինակ՝ ես չեմ կարծում, որ Վանաձորում շատ մեծ նշանակություն ուներ քաղաքապետի պաշտոնը նույն հանրապետականների համար: Եթե մենք մի կողմից ուզում ենք այս գաղջ մթնոլորտը փոխել, պետք է գնանք նաև այլ փոփոխությունների: Եթե մենք մի կողմից կառավարություն ենք փոխում, որը հասարակության մոտ ինչ-որ սպասումներ է արթնացնում, և մյուս կողմից՝ շատ լուրջ և կասկածելի ռեսուրսներով ենք ընտրություններ կազմակերպում, դա ի չիք է դարձնում մնացած մյուս բոլոր ջանքերը: Այս պահին ՀՀԿ-ի համար այս քայլը լուրջ սխալ էր, որ մշակվող փոփոխությունների հետ Վանաձորում նման բան թույլ տվեց:

- Իսկ գուցե այդ փոփոխություններն իրականացնելու համար մեզ նո՞ր մարդիկ են պետք, որովհետև անընդհատ նույն դեմքերն են, ֆիգուրները, ովքեր սև ու սպիտակով տարբեր ժամանակահատվածներում խաղում են:

- Նոր մարդիկ հենց այնպես և ուրիշ տեղից չեն գալիս: Այո, տեսականորեն մենք նոր դեմքեր ունենք, բայց պրակտիկորեն՝ ոչ: Նրանք այսօր ի վիճակի չեն ինչ-որ բան անել: Ե՛վ տարիքային, և՛ մտածելակերպի, և՛ կրթական ու աշխարհընկալման առումով, իհարկե, պետք է լինի սերնդափոխություն, բայց այդ սերնդափոխությունն այդքան արհեստական չի լինում: Ասել՝ նոր մարդիկ ընդհանրապես չկան, դա այդպես չէ, բայց դրա համար մեզ ժամանակ է պետք: Մարդիկ, ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, այդ ճանապարհը վաղ թե ուշ գտնում են: Այդպիսի մարդիկ այսօր էլ կան, բայց դրան պատրաստ չեն, քանի որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվեը նաև թանկ հաճույք է: Դրա համար անհրաժեշտ են ինչպես ինստիտուցիոնալ կառույցներ, այնպես էլ հսկայական ֆինանսական միջոցներ, և այլն, և այլն:

- Նշեցիք, որ այսօր էլ նոր ուժերը կան, ու դեռ ի հայտ են գալիս: Բայց շատ դեպքերում այդ նոր անուններով հին ֆիգուրներն են խաղում: Նույն Դալլաքյանը, նույն Օսկանյանը, և ուրիշներ… Որքանո՞վ եք նրանց անկեղծությանն հավատում:

- Տեսականորեն դա նորմալ է, որ ինչ-որ քաղաքական ուժ կամ քաղաքական ֆիգուր նոր անունով է խաղում: Հայաստանը փոքր է ու բոլորը ճանաչում են բոլոր հին դեմքերին, հետևաբար այստեղ վստահության խնդիր է առաջանում: Մենք այսօր վստահության դեֆիցիտ ունենք: Շատերին է հայտնի այսօր մեծ մասի քաղաքական ու անձնական հետագիծը: Հետևաբար ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ է նոր մարդկանցով փոփոխություններ իրականացնելը, քան վաղուց ծեծված դեմքերով, որոնք բավականին բուռն քաղաքական կենսագրություն են ունեցել, ովքեր շատ արագ փոխում են իրենց դեմքերը և մի դաշտից մյուսը տեղափոխվում:

Արմինե Եփրեմյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Ամենադիտված