Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 

Այդ քաղցր բառը՝ իշխանություն

Քաղաքական

Հայաստանում իշխանությունը շարունակում է ընկալվել որպես արտոնությունների համակարգ, որն ապահովում է կուսակցությունների հաջողությունները, հարստացնում է կոնկրետ կլանների և մարդկանց: Եթե ոմանց թվում է, թե նույն ՀՅԴ-ն համառորեն մնաց կառավարությունում՝ լուսավոր ինչ-որ ծրագրեր իրականացնելու նպատակով, նրանք չարաչար սխալվում են: Իշխանության մեջ գտնվելը միակ երաշխիքն է, որ կարող է ՀՅԴ-ին թույլ տալ խորհրդարանական առաջիկա ընտրություններում հաղթահարել անցողիկության շեմը: Վերջերս, Մասիս Բաղդասարյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար:

Բանն այն է, որ հանրության լայն շերտերին անծանոթ այս անձնավորությունը ՀՅԴ առանցքային գործիչներից մեկն է: Ժամանակին, նույնիսկ բյուրոյի անդամ է եղել: 

Բնականաբար, Բաղդասարյանը նշանակվել է դաշնակցական նախարար՝ Դավիթ Լոքյանի ներկայացմամբ, և գրեթե 100%-ոց ճշգրտությամբ կարելի է պնդել, որ այս նախարարությունն առաջիկա ամիսներին վերածվելու է ՀՅԴ նախընտրական ստվերային շտաբի՝ հարկատուներիս հաշվին: Աշխարհում մշակվել են մեխանիզմներ, որոնք երաշխավորում են պետական ծառայողների բնականոն գործունեությունը՝ քաղաքական փոփոխությունների ժամանակ: Նման փաստաթուղթ, նույնիսկ փաստաթղթեր կան նաև Հայաստանում և համոզված եմ, որ դրանք ձևակերպված են խիստ գրագետ միջազգային ստանդարտներին լրիվ համապատասխան: Սակայն մեր երկրում, տարբեր են իրական կյանքը և այն տեսլականը, որ կա սահմանադրությունում, օրենքներում: Ամեն նոր նախարար՝ ի հեճուկս օրենքների և ռացիոնալ մտածողության առաջին հարվածը հասցնում է հենց քաղծառայողներին՝ նախարարությունը յուրայիններով լցնելու նպատակով: Լոքյանը կուսակցական է, և կատարում է իր բյուրոյի որոշումները: ՀՅԴ-ում նրա աշխատանքը գնահատելու են ոչ թե ոլորտային ցուցանիշներով, այլ այն համատեքստում, թե Լոքյանն ու նրա նշանակած մարդիկ ինչքան ձայն բերեցին կուսակցության համար: Նույն չափանիշով, շուտով պաշտոնանկ կարվի Շիրակի դաշնակցական մարզպետը: Չգիտեմ՝ նա ինչպիսի պետական պաշտոնյա է, սակայն մեծ «մեղք» է գործել՝ չապահովելով հարազատ կուսակցության անցողիկությունը Գյումրիի ավագանու ընտրություններում:

Սակայն նման «մեղքերը» միայն կուսակցական բնույթ չունեն: Օրինակ, Արտեմ Ասատրյանը շատ սիրում է իր ընտանիքին, կնոջը և թերևս դրա դրսևորումը դարձել է այն, որ սոցապ նախարարի աներն իր փեսայի «կանտուռայում» վարչության պետ է:

Քանի դեռ մեր բարձրաստիճան պաշտոնյաները չեն հասկացել, որ չի կարելի պետության հաշվին «լավամարդ» լինել կուսակցության կամ ընտանիքի համար, վստահության կառավարման համակարգ Հայաստանում չի ձևավորվի: Եթե, նույնիսկ, կառավարության յուրաքանչյուր նիստի սկզբում վարչապետը ժամերով խոսի դրա անհրաժեշտության մասին:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբԹրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռովԻշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան ԱբրահամյանՄայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկանԴատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ» Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ» Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ» 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ» Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենադիտված