8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ես Հայաստանում հալածվում եմ, բայց ոչ մեկն ինձ մինչ օրս «վերբովկա»-ի փորձ չի արել, դա հեքիաթների ոլորտից է. Եղիազարյան

Հրապարակումներ

Այն, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները «վերբովկա» են անում Հայաստանի իշխանություններից դժգոհ մարդկանց, միֆ է, կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: «Ես Հայաստանում հալածվում եմ, բայց ոչ մեկն ինձ մինչ օրս հավաքագրման փորձ չի արել: Հավաքագրումը հեքիաթների ոլորտից է: Ուղղակի թուլակամ մարդիկ են և ներքին կյանքի ոխը հանում են դրանից: Թե չէ՝ հավաքագրեցին, տարան... նման բաների մի՛ հավատացեք, հիմարություն է: Խնդիրը նաև այն է, որ մենք շուրջ 20 տարի է՝ լրջագույնս զբաղված չենք ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությամբ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը: 

ԱԱԾ նախկին պաշտոնյան նման դեպքերում Հայաստանի հատուկ ծառայություններին չի մեղադրում: «Ես այստեղ ԱԱԾ-ին չեմ մեղադրում: Նրանք, իհարկե, ունեն որոշակի շեղումներ, բայց այս հարցում չեմ մեղադրում: Ես գտնում եմ, որ նույնիսկ ամենավատ պայմաններում՝ ոչ ոք իրավունք չունի հանձնվել թշնամի երկիր, որն ամեն օր մեր երեխաների ուղղությամբ կրակ է բացում: Ես հասկանում եմ, որ մենք լավ վիճակի մեջ չենք, նորմալ իշխանություն չունենք, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ պետք է գնալ ու թշնամու մոտ պատսպարվել: Դա հայրենիքի դավաճանություն է»,- նշեց Եղիազարյանը: 

Նրա խոսքով՝ այս ամենը գալիս է երկրում տիրող վատ իրավիճակից, դժվարությունից, իսկ այդ իրավիճակն առաջացել է «մարդկանց գայլային ախորժակից և անկիրթ լինելուց». «Նման թալան չի կարելի անել: Նրանք էլ թուլակամ են, որոշում են իրենց ոխը հանել»: 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի որևէ քաղաքացի ցանկանա գնալ, հանձնվել Ադրբեջան ու ՀՀ հատուկ ծառայությունները չիմանան այդ մասին, Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այստեղ ԱԱԾ-ն ընդհանրապես կապ չունի: Դուք մի՛ հավատացեք այն լուրերին, որ հատուկ ծառայությունները հավաքագրում են, տանում են: Նման բան գոյություն չունի: Իրոք՝ մթնոլորտը գաղջ է Հանրապետությունում, մարդիկ թողնում են այն, թուլամորթ սրիկաները գնում են թշնամու մոտ ավել-պակաս խոսելու: Ուրիշ բան՝ ման մի՛ եկեք: Ընդամենը սա է: ԱԱԾ-ին, եկեք, հազար տեղ մեղադրենք, բայց այստեղ հանգիստ թողնենք, որովհետև ամեն ինչ այդպես չէ»: 

Դիտարկմանը՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ Ադրբեջանից Հայաստան չեն գալիս, Եղիազարյանն ասաց. «Կարելի՞ է՝ հարցին հարցով պատասխանեմ: Մի հատ խայտառակ, աննամուս, տմարդի վիճակագրություն կա: Նախանցած տարի Էրդողանը 6000 անբարոյական հայերի հեռացրեց Թուրքիայից: 6000 մարմնավաճառի: Լավ ե՞ք պատկերացնում: Աշխարհով մեկ հայտարարեց դա: Վեց հազարին  բռնել էին, ինչքան էլ դեռ չեն բռնել: Մենք մինչև օրս մեկ թուրք մարմնավաճառի հայտնաբերե՞լ ենք Հայաստանում: Իհա՛րկե ոչ: Ահա Ձեր հարցի պատասխանը: Էրդողանը միանշանակ ճիշտ էր: Մերոնք ոչ գվվացին, ոչ մվվացին: Ինչու՞: Որովհետև զբաղված էին թալանով: Ժամանակ չունեին նման հարցերի մեջ խորանալու»: 

Իսկ հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը կարծում է, որ վերջին շրջանում ռուսալեզու ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի ընդդիմադիր-երիտասարդ-արևմտամետ ակտիվիստներին և զինվորականությանը վարկաբեկելուն ուղղված քարոզչական գրոհ են սկսել: «Հերքումներն, այդ համատեքստում, հակազդելու բավարար միջոց լինել չեն կարող, քանի որ այդօրինակ լրատվական ապատեղեկատվության տարածմանը թե՛ մեր, թե՛ ադրբեջանական ողջ լրատվական դաշտն է մասնակցում՝ սոցցանցերը ներառյալ, իսկ հերքումներն անհամեմատ քիչ թվով ԶԼՄ-ների կողմից են հրապարակվում: Կարծում եմ, որ եթե նման նպատակ դրվի, ապա պատկան մարմինների համար դժվար չի լինի պարզել, թե արդյո՞ք ադրբեջանցիներից բացի նման ապատեղեկատվության այլ պատվիրատուներ ևս կան»,- գտնում է Մելիքյանը: 

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված