«Փաստ». Մարտից բենզինը զգալի կէժանանա
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տվյալներով' վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:
Որոշել են եկող տարվա մարտ–ապրիլ ամիսներից ԵԱՏՄ երկրներում սահմանել նույն գները: Որոշվել է նաև բենզին ներկրել ՌԴ–ից: Ի դեպ, ռուսական բենզինն ավելի որակյալ է, քան մեզ մոտ վաճառվողը:
Արդյունքում ժողովուրդը կշահի, որովհետև մեր հաշվարկներով բենզինը կէժանանա մոտ 45–46 դրամով: Նավթամթերք արտադրող ռուսական խոշոր մի ձեռնարկություն արդեն քայլեր է անում: Քանի որ ռուսական բենզինը շատ էժան է, նույնիսկ տրանսֆերի գումարն ավելանալով գինն անհամեմատ ցածր կլինի:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ