Առաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծը Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ Արտաքին հետախուզության ծառայությունն օրենքով հնարավորություն կունենա ԱԱԾ-ից անկախ գաղտնալսումներ կատարել Արուսյակ Ջուլհակյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պառլամենտական գործիչներն ավելի ազատ են. Ալեն Սիմոնյանը՝ Բելառուսին Սկանդալ՝ QR կոդերի վերաբերյալ․ Զելենսկիի հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն (տեսանյութ) Արաղչի. Իրանը պատրաստ է արդար համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար Հայաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են համագործակցությունը տարբեր ոլորտներում «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում Ձեր առաջնորդի թոռներնը ոնց ԱՄՆ-ում ծնվել են, այդպես էլ ծնվելու են. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, և կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան 

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-ի համար

Այլ

Խոյ

Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում:

Սիրահարված Խոյերին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Ցուլ

Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:

Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Երկվորյակ

Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Խեցգետին

Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել:

Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Առյուծ

Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Կույս

Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Կշեռք

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ,և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ:

Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել ձեր սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կարիճ

Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք:Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի, իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:

Աղեղնավոր

Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր:

Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Այծեղջյուր

Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի: Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն:

Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար : Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Ջրհոս

Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես երես չեն տա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ձկներ

Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն:Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծը ՆԳՆ ներկայացուցիչները Լիոն քաղաքում մասնակցել են Ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովինԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ համաձայնագրի հասնելու ուղղությամբ. ԹրամփԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների կազմակերպման ժամանակացույցըԱրաղչին հայտարարել է Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու անհրաժեշտության մասինՌուսաստանը մեղադրում է Ուկրաինային՝ հրադադարի նախօրեին սադրանք կազմակերպելու մեջԴավիթ Խուդաթյանը կարևորել Հայաստան–Ղազախստան սերտ համագործակցությունը՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառումԱյսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկԱՄՆ-ի որոշումը վտանգի տակ է դնում Եվրոպայի ռազմական ծրագրերը Ռուսաստանի դեմԹրամփը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին և բնակիչներին սկսել մարզվելԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ․ Անդեասյան Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. Զախարովա Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱրտաքին հետախուզության ծառայությունն օրենքով հնարավորություն կունենա ԱԱԾ-ից անկախ գաղտնալսումներ կատարել Արուսյակ Ջուլհակյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պարզվել է երեկ Կոտայքի մարզում «Tesla»-ի, «Jeep»-ի, «Nissan»-ի և 2 «Ford Transit»-ների մասնակցությամբ վթարից հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և ԻրանըԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված համաժողովի բացման պաշտոնական արարողությանը (տեսանյութ)Հանբարձում Մաթևոսյանը Իվանա Ժիվկովիչի հետ քննարկել է COP17-ի առաջնահերթություններըFT. Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ Կիևին 10-15 տարի է պետք ԵՄ անդամակցության հարցերը լուծելու համարԱլիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Պառլամենտական գործիչներն ավելի ազատ են. Ալեն Սիմոնյանը՝ ԲելառուսինԹեհրանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ (տեսանյութ)Սկանդալ՝ QR կոդերի վերաբերյալ․ Զելենսկիի հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն (տեսանյութ)Արաղչի. Իրանը պատրաստ է արդար համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համարՀայաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են համագործակցությունը տարբեր ոլորտներումՌուսաստանը սկսել է միջուկային հրթիռների փորձարկումներ ԿամչատկայումԵթե հաղորդման ընթացքում վիրավորանք է հնչում, պետք է ընդհատել, այլապես՝ պատասխանատվության կենթարկվեք (տեսանյութ)«Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում Global Times. Ուկրաինայի հակամարտությունը ընդգծում է ՆԱՏՕ-ի ներսում աճող պառակտումըՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների ծառայության արդյունքներըԷդգար Մկրտչյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ԱԶԲ համաժողովի շրջանակներումՁեր առաջնորդի թոռներնը ոնց ԱՄՆ-ում ծնվել են, այդպես էլ ծնվելու են. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը Ռուբիո. Վենեսուելան ինքն է որոշել նավթ չմատակարարել ԿուբայինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՄալայզիայի թագավորը Պուտինի հրավերով մեկնել է ՄոսկվաԻմ խնդրանքն է՝ պահանջեք Ընտրական օրենսգիրք կարդան.Հովակիմյան (տեսանյութ)Միսաք Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական «Հայ գյուտարարներ`գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակ (տեսանյութ)Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, և կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը անվտանգության նկատառումներից ելնելով փակելու է Փեշավարում գտնվող իր գլխավոր հյուպատոսությունըՍուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի 42-ամյա վարորդը եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿուբայի ԱԳ նախարարը Ռուբիոյի նավթային շրջափակման մասին հայտարարությունը սուտ է անվանելՉինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են սկսել ՊեկինումԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄեդիան է ընտրությունների թափանցիկությունն ու լեգիտիմությունն ապահովողը.ՀՌՀ նախագահ (տեսանյութ)
Ամենադիտված