Հայաստանում անցած գիշեր եղել է այս տարի գրանցված ամենացածր ջերմաստիճանը
Հասարակություն
Հանրապետությունում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Աշոցքում գրանցվել է -33, Գյումրիում, Ծաղկահովիտում' -30, Հրազդանում, Ապարանում' -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25...-26, Արարատյան դաշտում' -19....-22, Երևանի ցածրադիր գոտում' -20...-21, մայրաքաղաքի բարձրադիր գոտում' -16...-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ