8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Անհուսության դասական դաս` առաջին նախագահից…

Վերլուծական

Շաբաթ օրը կայացած «Հայ ազգային կոնգրես»-ի համագումարում, ինչպես հայտնի է, երկարաշունչ ելույթով էր հանդես եկել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ում ելույթը, պետք է խոստովանել, բավական ինտրիգային ստացվեց' բովանդակային առումով վերածվելով իսկական անակնկալի՝ նույնիսկ ՀԱԿ վարչության անդամների համար. այդ ելույթի մեխը ղարաբաղյան խնդիրն էր, և սա այն պարագայում, երբ նրա գաղափարակիցներն ավելի շատ ակնկալում էին կոնկրետ քաղաքական ծրագրային ելույթ:

Պետք է նկատել, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն արցախյան խնդրի լուծման հարցում, որքան էլ կարող է անբնական հնչել, գործնականում այս երկարուձիգ տարիների ընթացքում որևիցե փոփոխության չի ենթարկվել. ելույթում հնչած մտքերն ու գաղափարները որևիցե կերպ հայրենատիրական չես համարի: Հիմնական միտքն ու գաղափարը, որ Տեր-Պետրոսյանը փորձում է առաջ տանել, ըստ էության, ոչնչով չի տարբերվում հակառակորդ կողմի դիրքորոշումից. ոգին նույնն է: Ի՞նչ է առաջարկում Տեր-Պետրոսյանն իր «խաղաղասիրական» ելույթում: Նա, ըստ էության, փորձում է ամեն գնով առաջ մղել այն կեղծ թեզը, թե տարածաշրջանային խաղաղության ճանապարհին գոյություն ունեցող միակ արգելքը ոչ թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարության անբարո ամբիցիաներն են հայկական տարածքների նկատմամբ, ինչում համոզվելու համար ընդամենը պետք է աչքի անցկացնել, ասենք, նույն Ալիևի' վերջին շրջանի հրապարակային ելույթները, այլ' հակառակը' իբր Հայաստանն է փորձում թռչել սեփական գլխից վերև ու իր ուսերին առնել մի ծանրություն, որը ֆիզիկապես չի կարող կրել:

Ասել կուզի' Տեր-Պետրոսյանը ողջ քաղաքական պատասխանատվությունը թոթափում է բեղավորի ուսերից ու այն դնում Հայաստանի վրա' փորձելով հասարակությանը ներշնչել իր կողմից հաճախ շեշտվող այն միտքը, թե Հայաստանը թույլ է, անպատրաստ, տկար' առաջ տանելու խնդրի կարգավորման այն տարբերակը, որն ամենից շատն է ձեռնտու մեզ: Այս իմաստով' ավելորդ չէ նկատել, որ 90-ականների Լևոն Տեր-Պետրոսյանի ու 2016-ի Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունեցող տարբերությունը զրոյական է. նույն պարտվողական կեցվածքը' հակված ղարաբաղյան խնդրի անորոշ փուլային լուծմանը, երբ մեր կողմից հանձնվում են ազատագրված հողերն, իսկ դրա դիմաց Արցախը, բացառապես Ալիևի մեծահոգության արդյունքում, ձեռք է բերում ինչ-որ միջանկյալ կարգավիճակ:

Ասել, թե Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշվող թեզը զրոյական իմունիտետ ունեցող տարբերակ է, կնշանակի' ասել ոչինչ. այն, ըստ էության, կոչ է' տեր չլինելու այն հաղթանակին, որի կերտմամբ Հայաստանն այսօր անկախ պետականություն է. կորցնելով Արցախը (առաջին նախագահի առաջարկի բուն էությունը հենց այդ է), Հայաստանը դնելու ենք հավերժ սպառնալիքի առաջ' կանգնելով հերթական ցեղասպանության վտանգի առաջ: Իսկ սին թեզը, թե Հայաստանի զարգացմանը խոչընդոտում է մեր' զիջումների գնալու անկարողությունն, առավելի քան հորինածին է, ու սրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենն ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանի քարտեզը:

Շաբաթ օրը տեղի ունեցածը, սակայն, մի շատ հետաքրքրական հարց ևս առաջ է քաշում' ինչո՞ւ հենց հիմա Տեր-Պետրոսյանը որոշեց խոսել ղարաբաղյան հակամարտության մասին, կամ ովքե՞ր էին նրա ելույթի իրական հասցեատերերը: Կասկած լինել չի կարող, որ Տեր-Պետրոսյանի հնչեցրած միայն այն կոչ-հավաստիացումը, թե այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, ու առանձնապես կարիք չկա հեքիաթների հավատալու, խոսում է սեփական անձն ամեն գնով արդարացնելու' Տեր-Պետրոսյանի անհագուրդ մղման մասին. նա, ըստ էության, փորձում է ամեն գնով ապացուցել' դեռևս մոտ 20 տարի առաջ իր կողմից արտահայտած դիրքորոշումը միակ ռացիոնալն ու օպտիմալն էր, ու դրանից այն կողմ «աշխարհ լինել չի կարող»:

Բացի այս ամենից' ելույթում կային հստակ ուղերձներ ներկա իշխանություններին' հառաջս խորհրդարանական ընտրությունների. Տեր-Պետրոսյանի մեսիջի վերծանված տարբերակը հնչում է այսպես' եթե իշխանությունները կանաչ լույս վառեն ՀԱԿ-ի առաջ ու թույլ տան այս քաղաքական ուժին մաս կազմել ապագա խորհրդարանին, ապա առաջինները կարող են վստահ լինել' ի դեմս ՀԱԿ-ի՝ ձեռք են բերելու արցախյան հակամարտության «փոխզիջումային» տարբերակի անխոնջ կողմնակիցների, ու եթե բանը հասնի նրան, որ խորհրդարանի քվերկությանը դրվի ազատագրված տարածքների վերադարձի հարցն, ապա իր նախագահությամբ հանդես եկող քաղաական ուժն առանց տատանվելու կքվեարկի իշխանություններին ձեռնտու ձևով. ինչպես ասում են' услуга за услугу:

Թե տերպետրոսյանական թեզերն ու «մեսիջները» որքանով ընկալելի կամ ընդունելի կլինեն իշխանությունների կողմից, կիմանանք, թերևս, առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ կդառնա պառլամենտի կազմը, բայց այն, որ այս ամենը չի կարող անհանգստություն առաջ չբերել, անկասկած է. ժողովրդի «մեջքի հետևում» կարծես տեղի են ունենում շատ կոնկրետ խմորումներ, որոնք կարող են կործանարար լինել բոլորի համար' անխտիր:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված