Վահան Մարտիրոսյան. «Տեխզննման կտրոնները կվերանան»
Հասարակություն
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքները միշտ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնավարման 100 օրվա արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված կա արդեն բիզն ես պլան, որոշակի հատվածներում ուսումնասիրություններ են կատարվել: «Մենք աշխատանքներ ենք կատարում նաեւ ներդրողների հետ: Առավել ստույգ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրենք, բայց այդ հարցը միշտ էլ եղել եւ լինելու է քննարկման առարկա»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացվել կառավարություն: «Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու' ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:
Մարզային տրանսպորտի ոլորտի վերաբերյալ էլ նախարարը նշեց, որ արդեն իսկ կառավարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթը: «Ես հուսով եմ, որ 2017 թվականին այս ոլորտում եւս սպասվում են փոփոխություններ»,- հավելեց նախարարը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար