Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ) Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Ազատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ) Էստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Պրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել 

Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն գնացել է թոշակի և ասելիք այլևս չունի. քաղաքագետ

Քաղաքական

Լևոն Տեր- Պետրոսյանի ճառաբանությունը ոչ մի աշխարհաքաղաքական, գիտաքաղաքական, պատմագիտական հիմք չունի: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահի հնչեցրած հայտարարություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Բացի պերճախոսությունից ու գիտականությունից, ելույթում ոչինչ չկար»,- նկատեց նա՝ շեշտելով, որ ելույթի մեծ մասը հիմնականում «բլեֆ» էր, որով Տեր-Պետրոսյանը փորձեց ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել արցախյանի խնդրի վրա:

«1996 թվականին, երբ նա ընտրությունները կեղծեց ու նախագահ մնաց ևս 2 տարի, այդ կեղծիքից այն կողմ՝ նա այսօր էլ չի անցել և մնացել է պատմության այդ հետնախորշերում: Նա ղարաբաղյան ալիքի շարժման վրա իբրև թե դարձել է ֆիգուր, ով այս օրերին հետընթաց է ջատագովում՝ այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսավ, թե ինչպես մեծից փոքր կազմակերպվեցին ու մեկնեցին ռազմաճակատ: Իսկ այդպիսի պայմաններում այսօր խոսել ժողովրդի ու խաղաղության տենչի մասին, պարզապես հոգեկան հիվանդության դրսևորում է»,- նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հիմնական շեշտադրումներն արված էին արցախյան հիմնախնդրի վրա, որտեղ նա նաև կոչ էր արել ընտրել զիջման քաղաքականությունը: 

«Իր ելույթը նա կառուցել էր այդպես, որպեսզի ժողովրդի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռի Արցախի խնդրի կարգավորման՝ իր ընկալման վրա, որի մասին խոսել է նաև իր նախագահ եղած ժամանակ. այսինքն՝ դա նրա տրամաբանության առաջարկն է, որով փորձել է նաև մարդկանց ուշադրությունը հեռացնել ներքին խնդիրներից, մինչդեռ մեր խնդիրները ոչ թե դրսում են, այլ երկրի ներսում: Երկրի չզարգանալու պատճառը կապված է քաղաքական, տնտեսական ու օլիգարխիկ կառուցվածքի հետ և ամեն ինչ կախված է մեզանից, իսկ նա ուղղակի հարազատ մնաց Իսրայել Օրու թիկնոցին և սկսեց ինչ-որ բաներ առաջարկել՝ մեր ուշադրությունը շեղելով: Տարօրինակն այն է, որ նա ոչ թե խոսում էր Հայաստանից, այլ Իսրայելից: Փաստորեն, նա դարձել է նաև այդ պետության դատախազը, մինչդեռ նրա կողմից մեջբերված փաստերն ու հայտարարությունները բացարձակ կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքագետը հորդորում է վերլուծել իր ստեղծած պետության խնդիրներն ու հիանալ ոչ թե Իսրայելի գեներալներով, ովքեր դարձել են վարչապետեր, այլ Հայաստան բերած իր գեներալներով, որոնք պետք է ունենային ճիշտ ղեկավարելու հիմքեր:

Դիտարկմանը՝ դեռ ապրիլյան պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՀ և Արցախի նախագահներին, որի ժամանակ նաև ինչ-որ համատեղ քայլեր էին մշակվել, ի՞նչը փոխվեց, որ այսօր նա նման կարգի ելույթով  հանդես եկավ, քաղաքագետն ավելացրեց. «Ոչինչ էլ չի փոխվել. նա Արցախ էր գնացել տարածքների հանձնման գործը կազմակերպելու: Նա դեռ 90-ականներից էր ուզում, որ մենք շուտ հանձնվենք, քանի դեռ ուշ չէ, բայց դուք տեսնում եք, որ ոչ միայն մենք չենք հզորանում, այլև Ադրբեջանն է ընկնում: Այնպես չէ, որ Ադրբեջանը դարձել է Շվեյցարիա, իսկ մենք՝ չգիտեմ ինչ: Բայց եթե այս նույն եռանդով դեռ այն ժամանակ կպած լինեին պետության ստեղծմանն, ապա մենք հաստատ կունենայինք այն պետությունը, որի մասին մենք այդքան երազում էինք և Իսրայելին այդքան մոտ կլինեինք, որի մասին նա այդքան շեշտում է իր բաղձալի ելույթում»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցային սեղանին և՞ս դրված է զիջումային փաստաթուղթ, քաղաքագետը հավելեց, որ Տեր-Պետրոսյանը միայն 90-ականներին էր նախագահ և այդ ժամանակ էր մասնակցում բանակցություններին, իսկ հիմա նման կարծիք հայտնելու իրավունք՝ նա չունի: «Նա նախագահ էր մինչև 1996 թվականի սեպտեմբերը, որից հետո նրան այլևս ոչ ոք ձայն չտվեց: Նա արդեն գնացել է թոշակի և ասելիք այլևս չունի»,- եզրափակեց նա:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառովՊրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Սևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԱլեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելԹեհրանը հայտնել է Լավրովի Իրան այցի մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ հրադադարը դադարեցվել էՀայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմըՄեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական կազմակերպությունՌուսաստանը կարձագանքի Մեծ Բրիտանիայի ընդլայնված պատժամիջոցներին, հայտարարել է ԱԳՆ-ըԻսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը
Ամենադիտված