8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Հանրապետականը ցայտնոտային իրավիճակում է հայտնվել…

Վերլուծական

Հայտնի բան է, որ ընտրություններին կամ դրանց նախորդող շրջանում ոչինչ այնքան վճռորոշ նշանակություն չի ունենում դրանց արդյունքների վրա, որքան մարդկանց, քաղաքացիների վրա հոգեբանական ներազդեցություն ունենալուն, մարդկանց մտածելակերպի վրա ազդելուն միտված զանազան տրյուկները: Այդ տրյուկներից մեկն էլ, ինչ խոսք, գլխավորապես իշխանությունների կողմից գրեթե մշտապես կիրառվող յուրատեսակ հնարքն է, որով նախընտրական շրջանում ՀՀԿ երևելի դեմքերը դեմքի ինքնավստահ արտահայտությամբ հայտարարում են, թե Հանրապետականի դեմ խաղ չի լինելու, թե ժողովրդի, հանրության շրջանում ՀՀԿ-ի վարկանիշն այնքան բարձր է, որ մնացած բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը ստիպված են լինելու բավարարվել ընդամենը Հանրապետականի խնջույքի սեղանից գետին թափված փշրանքներով և այլն: Դիցուք՝ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր, մասնավորապես, իր վերջին ասուլիսում գոռոզամտորեն հայտարարել, թե հանրապետականին 60%-ը լրիվ բավարար է' ըստ էության' ակնարկելով, թե՝ եթե շատ «վիզ դնեն», կարող են և 100%-անոց արդյունք էլ գրանցել:

Իհարկե, միգուցե այնքան էլ անհնարին չլիներ' հավատալու, ասենք, նույն Ավետիսյանի ամպագորգոռ հայտարարությանը, եթե մեջտեղ չգար մի չափազանց խոսուն, բայց այնքան էլ դեկլարատիվ բնույթ չկրող իրողություն. 2017-ի ապրիլին ընդառաջ, պարզվում է՝ ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում իսկական որս են սկսել ու ջանում են մարդկանց ամեն կերպ համոզել' ընդգրկվելու իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ: Պարզվում է նաև' կուսակցությունը ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկ է անում անգամ նրանց, որոնց պոպուլյարության մակարդակը գործնականում զրոյական է: Ավելին' անում են ամեն ինչ' նույնիսկ նախկին պաշտոնյաներին իրենց թևի տակ քաշելու ու նրանց ցուցակներ մտցնելու:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել չափից դուրս ինքնավստահ այս կուսակցության նմանօրինակ պահվածքը կամ դրա շարքերում հետզհետե սրվող խուճապը, առանձնապես դժվար չէ կռահել. իրականում այստեղ վաղուց հասկացել են, որ ավելի քան 50%-անոց աղքատությամբ երկրում հավակնել, ասենք, 40-50% ձայների, կարող է միայն խելապակասը: Ուստի' որոշել են նախքան ընտրակեղծարարություններ թույլ տալն ու ընտրությունների արդյունքները կեղծելը' ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ինչ էլ անեն, ինչ թիվ էլ նկարեն, ժողովրդի շրջանում տարակուսանք չառաջանա: Բացի սա' փորձում են, ըստ էության, հուսահատություն տարածել հասարակության շրջանում, որ երբ ընտրակաշառքներ առաջարկեն մարդկանց, վերջիններս, անհուսությունից դրդված, փողին գերի գնան ու փաստացի՝ վաճառեն սեփական ձայնը:

Չնայած այս ամենին, սակայն, իրենք էլ են հասկանում, որ իրականում կանգնած են լրջագույն փորձության առաջ, իսկ տեսախցիկների առաջ դրսևորած ինքնավստահությունն ընդամենը մի թույլ փորձ է' կեղծ շղարշ ստեղծելու:

Իսկ այս ամենն, իր հերթին, կարող է նշանակել մեկ բան' իրականում հայաստանյան ընդդիմության շանսերն ու հնարավորությունները' ջախջախիչ պարտության մատնելու իշխողներին, զուտ օբյեկտիվորեն՝ չափազանց բարձր են: Այստեղ հարցը միայն այն է, թե որքանով կկոնսոլիդացվեն ընդդիմության տարբեր ճյուղերն ու արդյոք նրանցից ամեն մեկն իր մեջ կգտնի՞ համապատասխան կամք' պայքարելու ոչ թե միմյանց, այլ' գլխավոր քաղաքական ախոյանի' Հանրապետականի դեմ. սա է, թերևս, այն կարևորագույն հարցը, որն այսօր առկախված է ընդդիմության առաջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված