«Բանանի ու շաքարի մենաշնորհները Սերժ Սարգսյանինն են». Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը, որի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Ժամանակն է Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ ժամանակն է՝ փակել կոռումպացված Հայաստանի էջն ու բացել լուսավոր Հայաստանի էջը: Ժամանակն է փակել խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջն ու բացել քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը՝ փակել խմբապետական Հայաստանի էջը ու բացել Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում: Մենք սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը' Սամվել Ալեքսայանինը, իրականում դա Սերժ Սարգսյանի մենաշնորհներն են, եւ նա ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը»:
Պատգամավորն իր ելույթում հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, հիմա իրար կողքի կանգնած է քաղաքական երեք ուժ և ՀՀ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:
«Ես չեմ հավատում փոխզիջումների մասին հավաստիացումներին, քանի որ դա տանում է կապիտուլյացիայի: Մենք ունենք բարձր իրավագիտակցությամբ ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի մեթոդը՝ տվիր, առար, տվիր, առար։ Կեցցե՛ «Ելք» դաշինքը, կեցցե՛ գարունը, որ գալու է երկու ամսից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ