Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) 

Սերգեյ Սմբատյան-Էդուարդ Թոփչյան մենամարտը նոր թափ է հավաքում

Գիտություն և Մշակույթ

Հունվարի 19-ին, ոմն Դավիթ Հարությունյան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին նամակ էր հղել՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով Էդուարդ Թոփչյանին և, մասնավորապես,  նրա մասնագիտական գործունեության վրա: Նամակի հեղինակը կասկած էր հայտնել Էդուարդ Թոփչյանի մասնագիտական որոշ տվյալների հետ կապված՝ նշելով, որ  հարցում է ուղարկել 10 տարբեր նվագախմբեր, որտեղից հերքել են իրենց մոտ Թոփչյանի հետ աշխատելու փաստը: Նամակագիրը նաև նշել էր, որ այս քայլին նախկինում չի գնացել, քանի որ նախկին նախարարը վախենում էր ավելորդ խոսակցություններից, իսկ հիմա եկել է ժամանակը, որ այլևս ժողովրդին չխաբեն և 15 տարի շարունակ ինքնահռչակ դիրիժորին` որպես «ականավոր» չներկայացնեն:

Նամակի հրապարակումից շատ չանցած չուշացավ պատասխանը. 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին: Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրին հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին ուսումնասիրելու իրենց մոտ առկա փաստերն ու նյութերը. «Խնդրում ենք անպայման ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Նման հանդիպումից և նյութերի ուսումնասիրությունից հետո Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրի հետ համատեղ ասուլիսի անհրաժեշտություն է տեսնում։

«Մեզ համար փոքր-ինչ զարմանալի է, որ չենք ճանաչում Ձեզ՝ որպես դասական երաժշտության այդքան ջերմեռանդ ջատագովի: Տարօրինակ է նաև, որ գոնե մեկ անգամ համերգասրահ այցելելուց և մեր նվագախմբի հերթական բարձրորակ կատարմանը ներկա գտնվելուց հետո (եթե այդպիսի դեպք գրանցվել է Ձեր կյանքում) կարող եք այդքան ժամանակ կորցնել՝ Թոփչյանի արտասահմանյան ելույթների ցանկն ուսումնասիրելու և նամակագրություն-բանսարկություն պատրաստելու վրա՝ չնկատելով ու չգնահատելով այն, ինչ ունենք այսօր և ինչին հասել ենք տարիների ընթացքում, գերազանցապես հենց մաեստրո Թոփչյանի գործուն ջանքերի ու աննկուն աշխատանքի շնորհիվ»:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը նամակագրին մեկ անգամ ևս սիրով հրավիրում է համերգասրահ (Երևան, Մաշտոցի 46)՝ «Օրն ու ժամը թողնում ենք Ձեր հայեցողությանը»:

Այն, որ Հայաստանում Էդուարդ Թոփչյանի դեմ որոշակի արշավ գոյություն ունի, հայտնի է շատերին: Շատերն այդ արշավի հետևանք էին համարում, որ դեռևս  2015 թվականին  Ֆիլհարմոնիկ նվագախմբից հեռացվեցին մի քանի երաժիշտներ, ովքեր համատեղությամբ աշխատում էին նաև Էդուարդ Թոփչյանի հետ: Նախկինում ընդդեմ Թոփչյանի աշխատանքները կորդինացնում էին  Հասմիկ Պողոսյանը և ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում Ա. Սմբատյանի որդի Սերգեյ Սմբատյանին Ֆիլարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի պաշտոնում նշանակելու համար: Այդ պլանները չիրականացան և հիմա, հավանաբար, այս նամակը պլանների իրագործման հաջորդ քայլն է, որին անկասկած կհաջորդեն նոր գործողություններ... 

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել
Ամենադիտված