Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին պարտվեց
Սպորտ
Այսօր Մինսկում ավարտվում է «Զարգացման Գավաթ» մրցաշարը: Քիչ առաջ իր վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Մ-17 հավաքականը: 10-12-րդ տեղերի համար պայքարում մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի Մ-17 ընտրանին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Վրաստանի թիմը հաղթեց 3:0 հաշվով:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 4. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան, 7. Արմեն Գրիգորյան, 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 19. Սուրեն Հարությունյան, 3. Կարեն Մուրադյան: Պահեստայիններ` 1. Էրիկ Մելիքսեթյան, 13. Կարեն Հովհաննիսյան, 14. Արսեն Սարգսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 16. Ազատ Հարությունյան, 18. Արթուր Միսկիրիջյան, 20. Մհեր Սուքիասյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու