Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել ռազմածովային ուժերի զինծառայողներին (տեսանյութ)
Այլ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը նախօրեին մասնակցել են երդմնակալության արարողությանը հաջորդած հանդիսավոր պարահանդեսին, որին ներկա են գտնվել Ամերիկյան ռազմածովային ուժերի ծառայողները:
Ինչպես հայտնում է ABC News-ը, ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդես է եկել ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին ուղղված խոսքով: «Շնորհակալություն բոլորիդ ձեր մատուցած ծառայությունների համար: Ինձ համար պատիվ է լինել ձեր առաջին տիկինը: Մենք կպայքարենք, մենք կհաղթենք և Ամերիկան կրկին հզոր կդարձնենք: Շնորհակալություն», - ասել է Մելանյա Թրամփը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ