8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

ՍԱՍ-ի Արտակն` իշխանությունների թիրախում…

Վերլուծական

Վերջին շրջանում իշխանությունների մշտական հովանավորությունը վայելած հայ փողատերերից Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) հետ սկսել են կատարվել բավականին տարօրինակ բաներ: Չնայած գրեթե անվիճարկելի է՝ ՍԱՍ-ի սեփականատերը ռեյտինգայինով առաջիկայում առաջադրելու է սեփական թեկնածությունը 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին՝ պատվավոր տեղ զբաղեցնելու օրենսդիր մարմնում, բայց այն, ինչ կատարվում է հիմա նրա հետ, իսկ ավելի ճիշտ՝ ՍԱՍ սուպերմարկետներից մի քանիսի, ոչ մի կերպ չի տեղավորվում ընդունված կարծրատիպերի ծիրից ներս. տպավորություն է՝ ասես իշխանությունները սկսել են որոշակիորեն փոխել իրենց վերաբերմունքը հայտնի գործարարի նկատմամբ:

Բանն այն է, որ, շատերի համար միգուցե բոլորովին անսպասելիորեն, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի երկու սուպերմարկետներ՝ Երևան քաղաքի Թումանյան և Բաղրամյան փողոցներում գտնվող խանութները փակվել են: ՊԵԿ-ն էլ ի պատասխան այն հարցադրմանը, թե ինչու են փակել, ասել է, թե ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում ընդամենն իր գործառույթն է իրականացնում:

Հիշեցնենք, որ համապատասխան ստուգումների արդյունքում հարկային մարմինները Սարգսյանին պատկանող սուպերմարկետներում հայտնաբերել էին ապրանքներ, որոնց վաճառքից ՍԱՍ-ը պետությանը հարկեր չի մուծել. համակարգչով տվյալներն անց են կացնում, կտրոն են տալիս, բայց իրավական, ընդհանուր վաճառքի մեջ այդ ապրանքների տվյալները չեն մտնում ու այդքան մասով հարկ չի վճարվում պետությանը:

Իհարկե, չողջունել ՊԵԿ-ի աջալրջությունն այս հարցում ու օրենքի տառին համապատասխան նրա գործելաոճը, թերևս ոչ ոք չի կարող, բայց այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչու է նույն ՊԵԿ-ը սկսել Սարգսյանի ապօրինությունների մասին հիշել ու դրանք հայտնաբերել հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկիրը կանգնած է վճռորոշ ընտրությունների եզրին: Ի՞նչ է սա՝ Արտակ Սարգսյանի դեմ հյուսած յուրատեսակ դավադրությո՞ւն, նախընտրական քարոզչությո՞ւն, թե՞ շոու, իբր՝ տեսեք-տեսեք պայքարում ենք հարուստների ապօրինությունների դեմ, նախընտրական մեսի՞ջ՝ Սարգսյանին, թե՞ ուղղակի սովորական աշխատանքային պրակտիկա, որ պատահմամբ համընկել է նախընտրական շրջանի հետ:

Նրանք ովքեր քաջածանոթ են հայաստանյան դառն իրականությանը, կարող են հաստատապես պնդել, որ վերջին տարբերակը կարելի է սկզբից ևեթ բացառել. չեն կարող իշխանությունների հետ հազար ու մի թելերով կապված մարդու հետ տեղի ունենալ բաներ, որոնք իրենց մեջ չկրեն խորքային իմաստ:

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Իհարկե, դեռևս վաղ է սույն հարցին վերջնական պատասխան տալու համար, բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ իշխանություններն, ըստ երևույթին, կոնկրետ ուղերձ են հղում Սարգսյանին ու, ըստ էության, փորձում հասկացնել, որ կարող են և «չորով» նրա հարցերը լուծել, եթե ինչ-ինչ պարագաներում ըմբռնումով չմոտենա իշխանությունների կողմից սահմանված խաղի կանոններին: Խնդիրը, հավանաբար, բխում է նախընտրական տրամաբանությունից, որի վերջնական նպատակը դեռևս հայտնի չէ:

Չի բացառվում, սակայն, որ սա նաև յուրատեսակ խաղ լինի՝ խոշորների դեմ կառավարության որդեգրած նոր ու արդար քաղաքականությունը փաստելու, թե՝ տեսեք-տեսեք յուրայիններ ու օտարներ չեն լինում, ու այլևս բոլորն անխտիր ստիպված են լինելու խաղալ միևնույն խաղի կանոններով:

Ինչպիսի դրդապատճառներ էլ լինեն այս իրադարձությունների հետևում, անհերքելի է, որ դրանք ունեն նախընտրական կոնտեքստ. կա՛մ Սարգսյանին են ինչ-որ բան հասկացնում, կա՛մ՝ ժողովրդի աչքերին թոզ փչում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված