Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին. The Independent
Այլ
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում Միացյալ Նահանգների բոլոր դեսպաններին, հայտնում է The Independent-ը՝ հավելելով, որ այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռևս չեն արվել:
Թրամփը պահանջել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:
Նախապես հայտնի է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվելու Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետ Նիքի Հեյլեյը, Իսրայելում՝ փաստաբան Դևիդ Ֆրիդմանը, Չինաստանում՝ Այովայի նահանգապետ Թերի Բրանսթադը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր դեսպանների նշանակումը երկարատև գործընթաց է, որով զբաղվելու է Կոնգրեսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ