Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երեւան-Պետերբուրգ երթուղու միկրոավտոբուսը. Տուժածները ՀՀ քաղաքացիներ են
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 համարանիշի միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. կան տուժածներ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, վթարի հետեւանքով տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
Տուժածներ`
1985 թ. ծնված Վանուշ Սահակյան,
1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան,
1987 թ . ծնված Գարիկ Կոստանդյան,
ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ