Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր 

Չե՞ն վստահում...

Վերլուծական

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երկրորդ անգամն է կոչ հղում Սփյուռքին՝ առաջարկելով գալ և մասնակից դառնալ երկրի զարգացմանը: Եթե Կարապետյանի առաջին կոչը անարձագանք մնաց, ապա՝ այս մեկը լայնորեն քննարկման առարկա դարձավ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Պատճառներից մեկն էլ մոտալուտ ընտրություններն են, որոնց սփյուռքը անշուշտ ուշի-ուշով հետևում է:

Նոր կառավարությունը անընդհատ շեշտում է Սփյուռքի անհրաժեշտության և դերակատարության մասին, սփյուռքահայությանը հրավիրում են, կանչում են՝ մասնակից դառնալու սոցիալական, տնտեսական, մշակութային զարգացմանը: Սակայն Սփյուռքի մոտ բնական հարց է առաջանում՝ ո՞րն է այդ կոչի բուն իմաստը, երբ հաղթահարված չէ սփյուռքի և պետության միջև առկա անվստահության օր-օրի խորացող անջրպետը:

Սփյուռքում այսօր ունենք շատ առաջադեմ անհատներ, որ իսկապես հետաքրքրված են Հայաստանով, բայց հետաքրքրված չեն այստեղի իշխանության և Սփյուռքի հաստատությունների միջև եղած հարաբերություններով: Նրանք ուզում են, օրինակ, գալ՝ իբրև դիտորդ, որ ծանոթանան Հայաստանի քաղաքացիների հետ, այդպիսի անհատներ շատ կան, որ կարող են տարբեր գործունեություն ծավալել Հայաստանում՝ իրենց փորձառությամբ ու իրենց պրոֆեսիոնալ կարողություններով: Սակայն ի՞նչով է վարչապետը երաշխավորում սփյուռքի մասնակցության արդյունավետությունը: Սեփական անձո՞վ: Մինչդեռ Կարապետյանի անձը այնքան էլ չի ընկալվում Սփյուռքում, հետևաբար՝ սեփական անձը որպես երաշխիք ներկայացնելը դժվար թե հաջողված քայլ համարվի:

Սփյուռքի կողմից երաշխիք կդիտվեին այն իրական և խորքային փոփոխությունները պետական կառավարման համակարգում, սեփական վարքագիծը վերանայելու ուղղությամբ, որոնք իշխանությունները արդեն իսկ պետք է իրականացրած լինեին: Սփյուռքը, կարծես թե, հուսախաբ է անում ՀՀ իշխանություններին և այս պահին թերևս չի արդարացնում ոչ բարոյական, ոչ էլ ֆինանսական աջակցության ակնկալիքները:

Իսկ խնդիրները հարկավոր է դիտարկել առավել խորքային հարթության մեջ: Տարիներ շարունակ Սփյուռքը զորավիգ եղավ մեր պետությանը, սակայն մնաց անտեսված և կտրված երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից: Ինչու ենք հիմա՛ մտածում Սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու մասին, երբ այդ նպատակով կազմավորվել էր մի ամբողջ նախարարություն, որը, ի դեպ, այդպես էլ ի վիճակի չեղավ պաշտոնական մակարդակով հստակ պատկերացում կազմել սփյուռքի ներուժի, պահանջների, խնդիրների մասին:

Հայաստանի իշխանությունների համար սփյուռքի վերաբերմունքի նեգատիվ երանգավորումը լուրջ մարտահրավեր կարող է հանդիսանալ, քանի որ, վերջիններս այլևս երկրից դուրս էլ լեգիտիմության խնդրի առջև են կանգնում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնհայտ է, որ սփյուռքն այսուհետ առաջնորդվելու է չոր բիզնես շահերով, ուստի՝ քանի դեռ չի փոխվել ներքին միջավայրը, գրեթե անհնար է ազգային զգացմունքներ խաղացնելով՝ Սփյուռքին համոզել ներդրումներ կատարել Հայաստանում և, առավել ևս՝ աջակցել օրվա իշխանություններին…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Ամենադիտված