ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստում
ԱՄՆ
Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները քննարկում են Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին երկարաժամկետ և կայուն պատասխան տալու տարբերակները։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը լուրջ արձագանք է առաջացրել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների մայրաքաղաքներում։ Աղբյուրի խոսքով՝ ներկայում բարձր մակարդակով քննարկումներ են ընթանում՝ հետագա քայլերը համաձայնեցնելու համար։
Գերմանական կողմը միջադեպի պատասխանատվությունը վերագրում է Ռուսաստանին։ Մոսկվան, սակայն, հերքում է իր մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լայպցիգում հայտնաբերված ԱԹՍ-ի կապակցությամբ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները կարող են դիտարկվել որպես չափազանց վտանգավոր էսկալացիա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)