Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ առանձնազրույցի մանրամասները, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Զելենսկու Telegram-ալիքին։
«Երեկ Սթիվի և Ջարեդի հետ առանձին՝ դեմ առ դեմ, քննարկեցի նաև օրվա արդյունքները։ Ամենակարևորն ակտիվ և համատեղ աշխատանքը շարունակելն է, որպեսզի դիվանագիտությունն արդյունք տա»,- գրել է Զելենսկին։
Նշվում է, որ Կիևը Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ առանձին քննարկել է նաև Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի համար նոր հրթիռների մատակարարման հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում և Կիևում կայացած հանդիպումներին ներկայացրել են բանակցային փաստաթղթերի նոր տարբերակներ՝ հաշվի առնելով բանակցությունների դադարից հետո ստեղծված իրավիճակը։ Ըստ հրապարակման՝ ամերիկացի բանագնացները փորձել են վերակենդանացնել նախկին առաջարկների շուրջ քննարկումները՝ Կիևի և Մոսկվայի միջև տարաձայնությունները նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)