«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգը
Իրավունք
Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, որ սեպտեմբերի 6-ին քաղաքացի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման՝ թմրամիջոց ունենալու վերաբերյալ «խոստովանական» ցուցմունք կորզելու նպատակով։
Նրա խոսքով՝ քաղաքացին պարեկային ծառայության կողմից կանգնեցվել է, ուժի կիրառմամբ տեղափոխվել Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։ Փաստաբանը պնդում է, որ դրանից հետո քաղաքացին ոստիկանությունում շուրջ 6 ժամ ապօրինի պահվել և ենթարկվել է խոշտանգման։
Ըստ փաստաբանի՝ քաղաքացին հետագայում տեղափոխվել է Շենգավիթի քննչական բաժին և, իրավական օգնությունից զրկված վիճակում, ստիպված «խոստովանել» է, որ ոստիկանների կողմից ներկայացված մոտ 0,5 գրամ մարիխուանան իրենն է։
Աշոտ Սիմոնյանը հայտնել է, որ քաղաքացու վնասվածքները կֆիքսվեն բժշկական զննությամբ, իսկ դեպքի առնչությամբ արդեն ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Փաստաբանը պահանջում է պատասխանատվության ենթարկել միջադեպի համար մեղավոր բոլոր անձանց։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)