Ալի Խամենեին քննադատել է երկրի նախագահ Հասան Ռուհանիին
Իրան
Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քննադատել է երկրի նախագահ Հասան Ռուհանիին՝ կասկած հայտնելով լարվածության թուլացման գործում «միջուկային գործարքը» կնքած վարչակազմի ձեռքբերումների հարցում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ոմանք հայտարարում են, որ երբ նրանք իշխանության գլուխ եկան, երկրի գլխին կախված պատերազմի ստվերը վերացավ: Դա ճիշտ չէ: Այդ ժողովուրդը հեռացրեց այդ ստվերը երկրից»,- հայտարարել է Խամենեին:
Հասան Ռուհանին հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել այս տարվա մայիսի 19-ին տեղի ունենալիք ընտրություններում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն