Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

ՀՀ-ԵՄ փոխհրաձգություն. ի՞նչ էր հասկացնում դեսպանը

Հրապարակումներ

Այսօր ԵԽ-ն կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողով: Այն ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր համաժողովը, ֆինանսավորում է ԵՄ-ն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը կմոտենա հաջորդ ընտրություններին, բավականին փոփոխություններ կլինեն մեր երկրում:

Սվիտալսկին նշեց, որ ՀՀ-ն «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն գրանցեց, երբ ընդդիմությունը եւ իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ եւ քննարկել խնդիրները: Բայց ուղերձը պետք է հստակ լինի. «Կոնսենսուսը Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին. դա, այսպես կոչված՝ ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցի՞ն, թե՞ ոչ: Եկեք պատրանքներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունը օգտվի, իր շահերին ծառայի»: Հետո Պյոտր Սվիտալսկին հորդորեց իշխանություններին. «Բարելավե՛ք «Ընտրական օրենսգիրքը», ընտրությունները ցույց տվեցին, որ բարելավման տեղ կա: Բայց արեք դա փոխըմբռնման ոգով: Երկրորդ ուղերձը վերաբերում Է հաստատություններին: ՀՀ-ում տեսանք, որ կարեւոր է հաստատությունների արժանահավատությունը: Հայերի համար ինչն է կարեւոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը:

Այսինքն՝ ԵՄ դեսպանը հավաքվածներին, այդ թվում՝ նաև Տիգրան Մուկուչյանին բաց տեսքստով հայտնեց իր հստակ գնահատականը՝ հորդորեց ԿԸՀ-ի կազմը փոխել ու հասկացրեց, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին: Հետևաբար, ինչ հիմք ունեն այդ իշխանություններին վստահել Եվրոպական Միությունում: Ինչո՞ւ է ԵՄ դեսպանը այսչափ հասցեական գնահատականներ հնչեցնում, այն էլ՝ ընտրություններից այսքան ժամանակ անց: Թերևս խնդիրը որքան բարդ է թվում, այնքան էլ հեշտ է: Պատճառը փողն է: Այն փողը, որը ԵՄ-ն այլևս նպատակահարմար չի գտնում հատկացնել ՀՀ իշխանություններին, իսկ այժմ վերջիններիս «կիքսերի» արդյունքում ֆինանսավորումը կրճատելու հոյալկապ ու օբյեկտիվ պատճառ է գտել:

ԿԸՀ արժանահավատության մասին Սվիտալսկու հայտարարությանը Արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը տվեց բավական կոշտ արձագանք՝ «ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում: Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա բարի նպատակներով է արվում, թե՝ ոչ»: Արդարադատության նոր նախարարի արձագանքը բավական կոշտ է իր արագության եւ օպերատիվության մեջ: Հարությունյանը, փաստորեն, չի դիմում դիվանագիտական նրբերանգների: Մյուս կողմից, ըստ ամենայնի՝ հենց դրա համար էլ նա վերադարձել է Արդարադատության նախարարի պաշտոնին, որը մինչ այդ զբաղեցնում էր բավական նուրբ, նույնիսկ դիվանագիտությունից ավելի նուրբ Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի այսչափ կոշտ և օպերատիվ արձագանքը նաև ռևերանս էր ՌԴ-ի ուղղությամբ. վերջիններիս ցույց տվեցին, որ եվրոպացիներին կարգելեն «քիթը խոթել» ներքաղաքական զարգացումների թոհուբոհի մեջ, իսկ եվրոպացիներին հասկացրին, որ անգամ շրջանակային համաձայնագրի ստորագրության պարագայում՝ որին ռուսներն այդքան մեծ խանդով են վերաբերվում, Եվրոպական միության հետ հարաբերություններում դիստանցիան պահպանվելու է:

Այս լոկալ «փոխհրաձգությունը», սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ եվրոպացիների «աչքի գրողը» և միանշանակ դեռ քայլեր կձեռնարկի սեփական ստորագրության քաղաքական եւ տնտեսական գինը բարձրացնելու համար:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված