NASA-ն վատ եղանակի պատճառով հետաձգել է Cargo Dragon-ի մեկնարկը դեպի ՄԿԿ
ԱՄՆ
ԱՄՆ տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, մեկ օրով հետաձգել է Cargo Dragon բեռնատար տիեզերանավի արձակումը դեպի Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հայտնում է NASA-ն։
Commercial Resupply Service 34 (CRS-34) առաքելության նոր մեկնարկը նախատեսված է մայիսի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով 01:50-ին։ Ավելի վաղ տիեզերանավը նախատեսվում էր արձակել մայիսի 13-ին։
Cargo Dragon-ը ՄՏԿ պետք է հասցնի մոտ երեք տոննա բեռ։ Նախատեսվում է, որ այն տիեզերակայանում կմնա մինչև հուլիսի կեսերը, որից հետո կվերադառնա Երկիր։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը