Հարյուրավոր ռուսական «Գերան» անօդաչուներ նկատվել են Ուկրաինայի երկնքում
Քաղաքական
Ուկրաինայի տարածքի վրա միաժամանակ արձանագրվել է շուրջ 200 ռուսական «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերի թռիչք, հայտնում է «Военкоры Русской Весны»-ն՝ հղում անելով մոնիթորինգային ռեսուրսներին։
Տեղեկությունների համաձայն՝ անօդաչուների երկու խոշոր խմբեր շարժվել են երկրի հյուսիսային և հարավային հատվածներից դեպի արևմտյան շրջաններ։ Ուկրաինական աղբյուրները ենթադրել են, որ հարձակումը կարող է շարունակվել մինչև մայիսի 14-ի առավոտ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 12-ին ռուսական հարվածների տակ է հայտնվել երկրի 14 մարզ։ Նրա խոսքով՝ վերջին օրերին հարվածների ինտենսիվությունը զգալիորեն աճել է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը