Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Բյուջեի փոշիացո՞ւմ, թե՞ փրկօղակ

Հրապարակումներ

Այն, որ ցանկացած երկրի տնտեսության հենասյուներից մեկն էլ բանկային համակարգն է, հայտնի է բոլորին: Ժամանակակից աշխարհում չկա ոչ մի զարգացած տնտեսությամբ երկիր, ուր այս ոլորտը  չունենա կարևորագույն դերակատարում տնտեսության զարգացման գործում: Մեր երկրում, ցավոք, բանկային համակարգը կամ, ավելի ճիշտ, այդ համակարգի կողմից ներկայում բնակչությանն առաջարկվող ծառայություններն այնպիսին են, որ հազիվ թե հնարավոր լինի նույնը պնդել Հայաստանի պարագայում. բնակչությունն այսօր բանկային համակարգն ավելի շատ ընկալում է որպես կեղեքման գործիք՝ մշակված իր իսկ դեմ, ինչը, պետք է նկատել, շատ դեպքերում արդարացի նկատառում է:

Օրերս, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն էր անցկացրել բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը, որին ներկա էր նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, վարչապետը խոսել էր պետության կողմից բանկային տոկոսների  սուբսիդավորման թեմայով: Առաջիկայում, ինչպես պարզ էր դառնում Կարապետյանի խոսքից, պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է այնպիսի գերակա ոլորտների վարկային տոկոսներն, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, կաշվի վերամշակումը, կոշիկի արտադրությունը, գորգագործությունը, արտահանումը: Ինչ խոսք, ասվածն, եթե իհարկե, այն իրապես դառնա իրականություն, չի կարող ոգևորությամբ չընդունվել. էժան վարկերը ցանկացած մեկի երազանքն է, ցանկացած բիզնեսի զարգացման գլխավոր առհավատչյաներից մեկը: Սակայն այս ամենն ընդամենը տեսականորեն է այդպես, ու որքան էլ ցավալի լինի խոստովանելը, այն բնավ էլ ի սկզբանե չի երաշխավորում տնտեսական աշխուժացում կամ, առավելևս, անշեղ  աճ: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւմն է խնդիրը:

Խնդիրն իրականում հայաստանյան իրականության մեջ է: Բանն այն է, որ ցանկացած սուբսիդավորում, առավելևս եթե այն տասնյակ տոկոսների է հասնում, ինչպես այս դեպքում, չի կարող հետապնդել բացառապես բարեգործական նպատակ. այն, ըստ էության, իրենից պետության կողմից կատարված յուրատեսակ ներդրում է ներկայացնում, որի դիմաց, բնականբար, ակնկալվում է շատ կոնկրետ արդյունք: Այդ արդյունքն, ինչպես կարելի է կռահել, բիզնեսի առաջընթացն է: Ակնհայտ է, սակայն, որ այսօր զուտ օբյեկտիվորեն Հայաստանում չկան նույնիսկ տարրական անհրաժեշտ պայմաններ բիզնես զարգացնելու. դաշտը ոչ մրցակցային է, կոռումպացված, բնակչությունը՝ սակավ, այստեղ արտադրված ապրանքներն էլ, անկախ դրանց տեսակից ու բնույթից, ոչ մրցունակ նույնիսկ ներքին շուկայում: Հետևաբար՝ կարծել, թե հարկատուներիս հաշվին կատարվելիք սուբսիդավորումը կարող է տնտեսական հրաշքի հիմք հանդիսանալ, սարսափելի մոլորություն կլիներ:

Եվ ուրեմն՝ հետևություն՝ նախ հարկավոր է վերացնել վերոհիշյալ խոչընդոտներն ու տնտեսական զարգացման համապատասխան դաշտ ու մթնոլորտ ձևավորել ու հետո միայն անցնել տեխնիկական մասին. վարկային տոկոսների սուբսիդավորումը չի կարող ցանկալի արդյունք ապահովել, քանի դեռ երկրում չի գործել նոր տրամաբանություն ու չի հաստատվել նոր փիլիսոփայություն՝ կասկածից  վեր է սա, ու ով ինչ ուզում է՝ ասի:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված