Կասկած չկա, որ «Ռեալ»-ը նույնպես կպարտվի. Վալվերդե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ռեալ»-ից կրած պարտությունը:
«Պետք է խոստովանենք, որ մրցակիցը ժամանակ առ ժամանակ ավելի ուժեղ էր, մանավանդ խաղի սկզբում և ավարտին:
Հնարավորություն ունեինք խաղի հաշիվը փողելու, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունը: Մրցակիցը ակտիվորեն պրեսինգի էր դիմում ու պատժում էր մեզ գնդակի կորստի համար: Պետք է վերականգնվենք և առաջ շարժվենք, այլ տարբերակ չկա: «Ռեալ»-ը հարգանքի է արժանի, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Մեզ երկար մրցաշրջան է սպասվում: Ֆուտբոլում անհաղթելիներ չկան, և կասկած չկա, որ «Ռեալ»-ը նույնպես կպարտվի»,- մարզչի խոսքը մեջբերում Marca-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը