Ինչից է մահացել ռուս զինծառայողը. նոր մանրամասներ
Հասարակություն
Օգոստոսի 13-ին Սևանա լճում ռուս զինծառայողը մահացել է ոչ թե ջրահեղձման հետևանքով, այլ` նրա մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը: «Փաստինֆո»–ն այդ մասին տեղեկացել է Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինծառայողn իր երեք ընկերների հետ զորամասից դուրս էր եկել և ուղևորվել Սևանա լիճ, նշված օրը ժամը 18.00-ի սահմաններում լճում լողալիս զինծառայողին հայտնաբերել էին մահացած և որպես նախնական վարկած էր շրջանառվում, որ նա մահացել է ջրահեղձման հետևանքով:
«Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը։ Դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկների տրամադրած տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը»-ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
ՔԿ նախագահ հանձնարարությամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը