«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել Գիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրա Մշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքը Գիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանը Գինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ ԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը 

«ՀԺ». Աղվան Հովսեփյանի եղբոր հանձնարարությամբ քաղաքացին զրկել է բնակարանից

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քաղաքացի Խոսրով Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ զրկվել բնակարանից:

Խոսրով Հովհաննիսյանը 2008 թվականին ցանկացել է բնակարաններից մեկը վաճառել (Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում), որպեսզի իր տնտեսական գործունեությունը բնականոն շարունակի: Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով եղբոր մտադրության մասին, առաջարկել է գյուղատնտեսական վարկ վերցնել, մի մասը տրամադրել իրեն, իսկ մյուս մասով գործող խանութի աշխատանքները կազմակերպել: Եղբոր առաջարկով գրավադրել են Խոսրով Հովհաննիսյանի տներից մեկը, որտեղ ապրել է Գառնիկ Հովհաննիսյանը ու 50 միլիոն դրամ գումար են վերցրել բանկից, որից 10 միլիոնը խանութի համար պետք է օգտագործվեր, իսկ 40 միլիոնը Գառնիկ Հովհաննիսյանի՝ ապագա ֆերմայի:

Գործարքն անելուց հետո Գառնիկ Հովհաննիսյանը եղբորից պահանջել է մյուս տունը տրամադրել իրեն, որպեսզի ինքը մարի 40 միլիոն դրամի պարտավորությունը: Այս առաջարկը Խոսրով Հովհաննիսյանը մերժել է:

2011 թվականին Խոսրով Հովհաննիսյանն իր մյուս բնակարանը գրավադրել է այլ նպատակով, իսկ առաջին բնակարանի համար հարազատ եղբայրն այլեւս վճարումներ չի իրականացրել:

2012 թվականին Խոսրով Հովհաննիսյանը տեղեկանում է, որ բանկը պահանջել է գրավադրված բնակարանն ազատել: «Իրեն ասել են՝ այս ինչ ես անում, ասել է 50-60 հազար դոլար ծախսել եմ, որ տուն գնեմ, տվել եմ, այս վիճակով տունն առել եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վտարման հայցով դիմել են դատարան, որպեսզի եղբայրն ազատի այն բնակարանը, որտեղ ապրում է, եւ որը հանդիսանում է Խոսրով Հովհաննիսյանի երկու բնակարաններից մեկը: Գառնիկ Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացնում դատարան: Առաջին ատյանի դատարանը Գառնիկ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացնում, որից հետո Խոսրով Հովհաննիսյանը դիմում է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչում հաղթելուց հետո պարտվում է վճռաբեկ դատարանում:

«Դատարանն ի՞նչ իրավունքով է իմ բնակարանը վաճառել Գառնիկ Հովհաննիսյանին: Ես խնդրում եմ, որպեսզի իմ իրավունքները վերականգնվի»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ դատարանի վրա ճնշում է գործադրվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կողմից:

«Խոսակցություններ եմ լսել, ոչ թե մի հոգուց, այլ շատ մարդկանցից, որ դրա ետեւում կանգնած են Հովսեփյանները, Հովսեփյան Ռուբենը: Ես զանգահարել եմ Հովսեփյան Ռուբենին, ասել եմ՝ խոսելու խնդիր ունեմ, ինքն ինձ շատ սիրալիր ընդունեց, բա, Խոսրով ջան, պրոբլեմ չկա: Հանդիպել ենք, այն ժամանակ ինքը պատգամավոր էր: Հանդիպել ենք Հալաբյան փողոցի իր շտաբում: Հարցրել եմ իրեն, ասել եմ՝ նման խոսակցություններ եմ լսել, որ ինչ-որ դուք եք հովանավորել: Ինքը չհրաժարվեց, ասեց՝ այո, ես խառնվել եմ: Ես իրեն չեմ ասել, որ դու ես խառնվել, այլ իրեն հարցրել եմ: Ինքն ինձ ասել է, որ այո, ես խառվել եմ, հանձնարարել եմ Բարսեղյան Վարդանին: Ասել եմ՝ Բարսեղյան Վարդանն ո՞վ է: Ասել է՝ մեր նախկին Մաշտոցի դատախազը, նա է զբաղվել այդ հարցով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մինչ օրս ոչ մի կերպ չի կարողանում իր սեփականության իրավունքը վերականգնել:

Խոսրով Հովհաննիսյանը դիմել է Սերժ Սարգսյանին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՄԻՊ-ին, հատուկ քննչական ծառայությանը, սակայն որեւէ տեղաշարժ գործում չի եղել:

«15 օր առաջ դիմել եմ ՀՔԾ Ռուբեն Հովսեփյանի մասով: Կարճել են այդ գործը, ուր դիմում եմ՝ քննիչները քննություն չեն իրականացնում, կարճում են, դատարանները՝ մերժում են»,- նշեց Խոսրով Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրկին դիմելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որից հետո ինքն իր իրավունքները ինքնուրույն կպաշտպանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալՓաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում ԱՄՆ-ն հարյուրավոր միլիոններ կծախսի ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման վրաՏանզանիայի փոխնախագահը հրաժարական է տվելՔաղաքական քայլերով պետք է կանխվի այս բեսպրեդելը, պետք է կոնսոլիդացիա, ճանապարհային քարտեզ․ Վարդանյան (տեսանյութ) Չնայած անօդաչուների ու հրթիռների պարբերական արձակմանը՝ Հորմուզի նեղուցը շարունակում է գործել․ Թրամփ Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ) Իրանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ԱՄՆ հետախուզական հաստատություններինՈւկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրելԱռաջարկում եմ իրավապահներին զբաղվել քաղաքացի Փաշինյանով, ուզում եմ հաղորդում տալ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Ամենադիտված