Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...

Վերլուծական

Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած շահերը չափազանց կենսական նշանակություն ունեն այդ երկրի համար, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իրականում ինչի կարող է հանգեցնել Անդրկովկասի կորուստը՝ Մոսկվայի համար: Բոլորովին գաղտնիք չէ նաև այն, որ այս խրթին տարածաշրջանում Մոսկվայի միակ ռազմաքաղաքական հենակետը կա և մնում է միմիայն Հայաստանը, ու որքան էլ ռուսները փորձեն հաճախ կասկածելի ճանապարհներով կամուրջներ կառուցել, ասենք՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի՝ այս տարածաշրջանում «ֆորտպոստը» հանդիսացող Բաքվի հետ, փաստը մնում է փաստ, որ նմանօրինակ բոլոր փորձերը մատնվել ու մատնվելու են անհաջողության. Ալիևն ընդամենը խաղում է Կրեմլի զգացմունքների հետ և վե՛րջ: Այս ճշմարտությունը հասկանալու համար բնավ էլ Ստրատֆորի առաջատար փորձագետ լինել պետք չէ…

Ադրբեջանամետի համարում ունեցող կրեմլամերձ ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանում գործող քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն օրերս հերթական անգամ հասցրել է փայլել իր հակահայկական հռետորաբանությամբ. իր թրքասիրությամբ հայտնի գործիչը ադրբեջանական «Вестник Кавказа» էլեկտրոնային ռեսուրսի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները բավարար խստություն չեն ցուցաբերում այն բանում, որ ճնշեն արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հակառուսական կազմակերպությունների գործունեությունը՝ ստեղծելով այդպիսով նյութական հիմք հակառուսական տրամադրությունների զարգացման համար՝ փառաբանելով այնպիսի «նացիստ» գործիչների, ինչպիսին է Գարեգին Նժդեհը: Մարկովը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը կարող է նույնիսկ Ուկրաինայի վերածվել՝ թշնամի՝ Ռուսաստանին:

Ընդհանրապես, պետք է նկատենք, որ  Նժդեհի անվան շահարկումը սին ու դատարկ մեղադրանքներ հնչեցնելիս՝ նորություն չէ Ռուսաստանում. անցյալում Մարիա Զախարովան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը նույնպես Նժդեհի անունն էր հոլովել՝ այդպիսով փորձելով իբր սաստել Հայաստանին ու նախատել հակառուսական լինելու համար:
Այս ողջ պատմության մեջ, սակայն, կարևորը ոչ թե, ասենք, Մարկովի տրամադրվածության հարցն է առ Հայաստան, որքան այն, թե ինչ է պաշտոնական Կրեմլը Մարկովի բերանով փորձում հասկացնել Երևանին ու ինչ ակնարկ է անում Բաքվին: Իրականում խնդիրն առավել քան տեսանելի է. Մարկովի հապճեպ հարցազրույցն էապես պայմանավորված է ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում նկատվող դրական նյուանսներով, ինչպես նաև առաջիկա աշնանը ԵՄ-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրմամբ: Բնական է, որ առաջիկայում այլևս անխուսափելի թվացող իրադարձությունը չէր կարող Մոսկվայի սրտով լինել, ու վերջինս, փաստացի, բավական կտրուկ ու, եթե կուզեք, անընդունելի միջոցներով, փորձում է հասկացնել պաշտոնական Երևանին, որ չի համակերպվելու Արևմուտք-Հայաստան հարաբերությունների սերտացմամբ: Ուշագրավն այստեղ հատկապես այն է նաև,որ այդ դժգոհությունը ռուսներն արտահայտում են ադրբեջանական լրատվամիջոցի միջնորդությամբ, ինչն, ըստ էության, պետք է լրջագույն դիվանագիտական ժեստ համարել՝ ճիշտ է՝ առայժմ ոչ պաշտոնական, բայց հղի միանգամայն  անկանխատեսելի հետևանքներով: Ընդ որում՝ Ուկրաինայի մասին հիշատակումները ևս առավել քան խոսուն են ու իրենց մեջ պարունակում են ուղիղ սպառնալիքներ:

Այս քայլով ռուսներն ինչ-որ տեղ նաև փորձում են շոյել Ալիևի ինքնասիրությունն, ինչը կարելի է ուղիղ պատասխան համարել նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովի՝ վերջերս կատարած այն հայտարարությանը, թե ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը պետք է զարգացման նոր փուլ թևակոխի: Ռուսները փաստացի խաղում են երկու ժողովուրդների թշնամանքի վրա՝ տարածաշրջանույմ իրենց դիրքերն ամրապնդելու համար՝ որպես հիմնական թիրախ ունենալով, սակայն, Հայաստանը. Մոսկվան խնդիր ունի Հայաստանը հարյուր տոկոսով պրոռուսական պետություն դարձնելու, ամեն գնով խզելու Հայաստան-Արևմուտք հարաբերությունները և այլն, ինչին հայաստանյան իշխանությունները չեն գնում՝ շատ լավ հասկանալով հակակշիռների մեխանիկայի  գինն ու արժեքը. մեծ քաղաքականության մեջ որևէ մեկին փաստացի հանձնվելն ուղղակի աններելի հիմարություն կլիներ:

Ի դեպ՝ նկատենք, որ Ռուսաստանը միակ աշխարհաքաղաքական բևեռը չէ, որ փորձելով Հայաստանը պահել իր ազդեցության ծիրից ներս՝ հերթական անգամ շահարկում է անվտանգության թեման. միառժամանակ առաջ՝ Արևմուտքից ևս համապատասխան նոտաներ էին հնչում, որոնք ոչ պակաս տհաճ էին հնչում: Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ ցանկացած անզգույշ քայլ կարող է իսկական ողբերգության վերածվել մեր երկրի համար. այս վիճակը պարզ  թուլության արդյունք է, ինչն իրո՛ք ցավալի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված