Պայթուցիկով ավանակը հայտնվել է Իրաքում
ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալները որոշել են ահաբեկչության նոր տեսակ կազմակերպել Իրաքի Ալ Ռաշադ շրջանում ու պայթուցիկ նյութը կապել են ավանակին։ Սակայն սարքը ժամանակից շուտ է միացել ու դրա հետեւանքով կենդանուց բացի զոհվել են նաեւ երեք ահաբեկիչներ, հինգն էլ վնասվել են։ Այս մասին հայտնում է Alsumaria news-ը։
Ենթադրվում էր, որ ավանակը պայթուցիկը կհասցնի Համրին սարերի մոտ՝ երկրի հյուսիս- արեւելքում։ Զինյալները ուզում էին այդ ձեւով շրջանցել ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարվածները ու հաված հասցնել Իրաքի անվտանգության ուժերին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն