Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի 

Նախագահը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը

Վերլուծական

Սփյուռքի ունեցած ներուժի մասին խոսել կարելի է երկար: Երկար կարելի է թվարկել այն բոլոր դիվիդենտները, որոնք կարող է բերել Հայաստան-սփյուռք բեղմնավոր փոխգործակցությունը` աշխարհաքաղաքանից մինչև սոցիալ-տնտեսական:

Թե ինչու մեզ այդպես էլ մինչև հիմա չի հաջողվում Սփյուռքի ունեցած պոտենցիալը լիարժեքորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության կայացման գործում, իհարկե, պատճառաբանել կարելի է անվերջ. Խնդիրը չափազանց ծավալուն է ու մեկ կամ երկու պրոբլեմ շեշտադրելով անհնար է խնդրի էությունը լիովին «ջրի երես դուրս բերել»: 

Շուտով հերթական համահայկական կառույցն է ստեղծվելու, որի նախաձեռնողը նախագահ Սերժ Սարգսյանն է. Համահայկական խորհուրդ է ստեղծվելու, որի հիմքում ընկած է հենց Սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավման գաղափարը: Գլխավոր հարցը,սակայն,որ այս ամենի հետ կապված առաջ է գալիս,այն է,թե հատկապես ինչն է ստիպում մեզ մի նոր գործիքակազմ ստեղծելու` հաշվի առնելով այն,որ ներկայում քիչ չէ այնպիսի կառույցների քանակը,որոնք կատարում են սփյուռքը Հայաստանի հետ կապող գործառույթ: Վերջիվերջո, չմոռանանք,որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները լավագույնս համակարգելու համար նույնիսկ առանձին նախարարություն է գործում,որի օգտակար գործողության գործակիցը,սակայն, խիստ անբավարար մակարդակի վրա է գտնվում: Սխալված չենք լինի,եթե պնդենք,որ նոր կառույցի ստեղծման դրդապատճառն իրականում ոչ թե նոր հեծանիվ հորինելն է, այլ նույն Հրանուշ Հակոբյանի ձախողումները յուրատեսակ ռեաբիլիտացիայի ենթարկելը:

Կյանքն ապացուցեց,որ միայն Սփյուռքի նախարարության ջանքերով ու մեթոդոլոգիայով, որի թագն ու պսակը պետք է,թերևս, հանրահայտ «Արի տուն»-ը համարել,որևիցե էական արդյունք ակնկալելն ուղղակի ժամանակի զուր վատնում է. օբյեկտիվորեն,թե սուբյեկտիվորեն այսօր ստիպված ենք ֆիքսել,որ որևիցե էական տեղաշարժ Հայաստան-Սփյուռք կապերում մենք չունենք,ինչը չէր կարող մտածելու տեղիք չտալ: Մի կողմից նաև բոլորի համար ակնհայտ է,որ ասենք Հրանուշ Հակոբյանին խիստ նկատողություն հայտարարելով կամ նմանատիպ քայլերով խնդիրը չէր կարող լուծվել, ինչն էլ,ըստ էության, ստիպում է երկրի ղեկավարությանն ամեն բան սկսել այսպես ասած նոր էջից. թե՛ ներսում, թե՛ դրսում վարկաբեկված կառույցն այլևս ընդունակ չէ իր առջև դրված խնդիրները պատշաճորեն լուծել:

Սակայն սփյուռքի հետ որակապես այլ հարաբերություններ կառուցելու ողջ բարդությունը կայանում է նրանում, որ միայն նոր կառույցներ ստեղծելով անհնար է լինելու շոշափելի արդյունքերի հասնել: Վերջիվերջո ի՞նչն է սփյուռքին այդքան վանում Հայաստանից և ի՞նչ պետք է անել առկա պատնեշը մեկընդմիշտ վերացնելու համար: Սրանք եթե կուզեք այն հիմնահենքային հարցերն են,որոնց հիմնավոր պատասխան չհնչեցնելու պարագայում ցանկացած կառույց,ինչ անուն էլ այն կրի, դատապարտված է լինելու ձախողման: Հետևաբար` եթե տեղի է ունենալու ընդամենը գումարելիների տեղի փոփոխություն առանց հանրագումարի վերանայման, կարելի է ասել, որ որևիցե էական տեղաշարժ գրանցելն այս հարցում գործնականում անհնար է լինելու: Ճիշտ է`միգուցե սկզբնական շրջանում նոր ձևավորվելիք խորհուրդը որոշակի հաջողություններ իր ակտիվում կկարողանա գրանցել,սակայն խորքային փոփոխություններ ակնկալել առանց վերոհիշյալ հարցերին պատասխանելու ու դրանց լուծում տալու, անիմաստ կլինի:

Իրականում Հայաստանը սփյուռքի հայերի կամ այլ ցանկացած մեկի համար գրավիչ դարձնելու միակ ճանապարհը դրա բարեփոխումն է ներսից: Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ,երբ առավել մեծ խնդիր է դարձել ներսի հայության վստահության վերականգնումը սեփական պետության նկատմամբ, քան գնացածներին հետ բերելը կամ նրանցից ինչ-որ բան ակնկալելը: Ու եթե արմատական փոփոխություններ չլինեն, հեռու չեն այն ժամանակներն,երբ հայությունն արդեն իր ամբողջի մեջ սփյուռքի կվերածվի` դրանցի բխող բոլոր հետևանքներով հանդերձ.այդ դեպքում հաստատ այլևս համահայկական կառույցների կամ,առավել ևս, սփյուռքի նախարարության կարիք չի լինի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար
Ամենադիտված