«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Իբրահիմովիչը առաջիկա օրերին պայմանագիր կկնքեն
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ է Զլատան Իբրահիմովիչի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Ակնկալվում էր, որ 35-ամյա շվեդ խաղացողը վնասվածքից հետո դաշտ կկարողանա վերադառնալ միայն այս տարվա ավարտին:
Սակայն Իբրահիմովիչը ավելի արագ է ապաքինվում և ակնկալվում է, որ նա այս շաբաթ նոր պայմանագիր կկնքի մանչեսթերյան թիմի հետ:
Իբրահիմովիչը անգլիական ակումբը լքել է այս ամառ՝ պամանագրի ավարտից հետո: «Յունայթեդ»-ի ղեկավարությունը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը, սակայն վնասվաքից ապաքինվող ֆուտբոլիստը այդ ժամանակ հրաժարվել էր:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ ֆուտբոլիստը հնարավոր է դառնա մանչեսթերյան թիմի խաղացող մարզիչ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը