Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար 

Արմեն Ամիրյանը «կկանխի» համազգային աղետը…

Վերլուծական

Շատերը վաղուց նկատած կլինեն, որ Մշակույթի նախարարությունում բարեհունչ անվանումներ ունեցող ծրագրերի պակաս գրեթե երբեք չի եղել. «խոստումնալից» խորագրեր` որքան ասես: Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հնչեղ անվանումները որևիցե ընդհանուր բան չեն ունենում իրական կյանքի հետ, ու մշակույթը ոչ միայն առաջ չի գնում, ոչ միայն շարունակ դոփում է տեղում, այլև դեռ մի բան էլ հետընթաց է ապրել` հետընթաց, որը, ասենք, նույն Արմեն Ամիրյանը խուսափում է խոստովանել:

Պարզվում է` Ամիրյանը Հայաստանից շարունակ տեղի ունեցող արտագաղթի կանխարգելման մի նոր «մեխանիզմ» է մշակել: Համենայն դեպս, եթե հավատալու լինենք նրա վերջին հարցազրույցներից մեկում հնչած մտքերին, հենց «Արար» ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման, հանրահռչակման ծրագրի շնորհիվ է, որ շուտով մարզերից բնակչության անվերահսկելի ու վաղուց երկրի համար իսկական պատուհասի վերածված արտահոսքը կանխարգելվելու է: Ճիշտ է` Ամիրյանը հասցրել է տրտնջալ, թե իրենց այդ ծրագրին մարդիկ չեն շտապում արձագանքել, սակայն հույս ու վստահություն է հայտնել, որ իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի սայլը տեղից շարժել:

Իսկ ծրագրի էությունը կայանում է հետևյալում. Մշակույթի նախարարությունը դրա շրջանակներում փորձում է հայտնաբերել ու իբր ռեալիզացնել մարզաբնակ շնորհալի քաղաքացիներին. Ամիրյանը հավաստիացրել է, թե ծրագիրը կենտրոնանում է հիմնական մի քանի ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գորգագործություն, կարպետագործություն, ժանյակագործություն, ասեղնագործություն և այլն:

Հիմա հարց է առաջանում` ո՞րն է տարբերությունն, ասենք, որոշ հեռուստաընկերությունների կողմից կազմակերպվող երիտասարդ ձայներ հայտնաբերող շոուների ու Ամիրյանի այս ծրագրի միջև... Ճիշտ է` հանուն արդարության պետք է նկատել, որ նախարարը շտապել է նյութական խոստումներ տալ մարզաբնակ տաղանդներին, սակայն միայն այն, որ նույնիսկ փողի մասին խոստումներն էլ չեն ստիպել մարզային բնակչությանը համապատասխան կերպով արձագանքել, խոսում է այն մասին, որ խնդիրն իրականում շատ ավելի խորքային է, իսկ արտագաղթի արմատներն էլ` անչափ խորը. մարդիկ այլևս ոչ ոքի չեն հավատում, ու նույնիսկ եթե խոստումներ հնչեցնողն ինքը` նախարարն էլ է, ապա դա խոշոր հաշվով ոչինչ չի փոխում: Խնդիրն, իհարկե, ոչ միայն Ամիրյանի նկատմամբ անձնական վստահություն տածել-չտածելն է, այլ այն, որ շատերն իրենց տաղանդները ցանկանում են ներդնել ոչ թե հայրենիքում, այլ` օտար ափերում, քանի որ վաղվա օրվա հանդեպ չունեն վստահություն, չունեն երաշխիք, որ ի վերջո իրենց չեն «քցի»…

Սակայն այս ամենում մեկ այլ, ավելի հետաքրքրական հարց էլ կա` Ամիրյանի ձգտումը` խնդրին հաղորդելու լայն մասշտաբներ, կապելու այն ազգիս հուզող թիվ մեկ խնդրի` դեմագրաֆիական պրոբլեմի հետ: Նպատակն, իհարկե, պարզից էլ պարզ է` սովորական PR-ը, որին էլ հենց միտված է համապատասխանների ողջ ճիգն ու ջանքը. կարևորը «ռեկլամվելն» է, մնացածը` հետո:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը
Ամենադիտված