Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար 

Երկիրն անցնում է «կարմիր գիծ»-ը

Վերլուծական

Մինչ իշխանությունները զբաղվում էն զանազան քաղաքական շոուներ կազմակերպելով՝ Հայաստանից գնալով ավելանում է կապիտալի արտահոսքը: Խոսքն, ի դեպ, գումարների օրինական արտահոսքի մասին է, որն ամրագրված է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Կապիտալի արտահոսքը վերջին տարիներին գնալով միայն ավելացել է, ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է համապետական ընտրություններից, քաղաքական ցնցումներից հետո, երբ իշխանությունները պյուռոսյան հաղթանակ տարան` մարդկանց մեջ հետեւողականորեն մարելով ընտրությունների միջոցով փոփոխություններ անելու հույսը: Հայաստանից 2008թ.-ին դուրս էր բերվել 1 մլրդ 124 մլն 466 հազար դոլար: Արդեն 2009թ.-ին կապիտալի արտահոսքը կազմել է 752 մլն 370 հազար դոլար, 2010-ին՝ 731 մլն 555 հազար դոլար, 2011-ին այս ցուցանիշն ավելացել է կտրուկ՝ 823 մլն 547 հազար դոլար, 2012-ին՝ 856 մլն 519 հազար դոլար: 2013թ.-ին թեեւ մի փոքր նվազեցին կապիտալի արտահոսքի ծավալները, բայց, միեւնույն է, շեղումն աննշան էր. 2013թ.Հայաստանից դուրս է բերվել 852 մլն 151 հազար դոլար, 2014թ.-ին տեմպերն ավելացան՝ 902 մլն 819 հազար դոլար, 2015թ.-ին կապիտալի արտահոսքը կազմել է 760 մլն 992 հազար, իսկ 2016թ.-ի ընթացքում՝ 816 մլն 982 հազար դոլար: Եթե սրան ավելացնենք նաեւ այս տարվա ընթացքում Հայաստանից հանված 356 մլն 683 հազար դոլարը, կստացվի՝ Սերժ Սարգսյանի նախագահության այս 9 տարիների ընթացքում մեր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 7 մլրդ 978 մլն 84 հազար դոլար: Հայաստանի պետական բյուջեն մոտ 2.9 մլրդ դոլար է:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից տարեկան դուրս է բերվել բյուջեի 1/3-ից մի փոքր քիչ գումար: Կապիտալի արտահոսքի ամենամեծ չափաբաժինն ընկնում է Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ ՌԴ-ից ժամանակին ներդրումներ են արվել, այստեղից գումարներ են տարել և այլևս այլ ներդումներ չունեն անելու; Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին է վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու խոստումներն ընդամենը նախընտրական բլեֆ էին, արված հանուն ՀՀԿ-ի։ Հիմա, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել այդ խոստումը։ Հայաստանի քաղաքացիները դատապարտված են ընչաքաղցության կամ հարկադրված են Հայաստանից դուրս աշխատելու Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար: Եվ ցավալին այն է, որ որևէ մեկին չեն հետաքրքրում այս թվերը: Իսկ հիմա փորձենք այս ամենը հասկանալ` երկրի անվտանգության տեսակետից. ի՞նչ է սպառնում Հայաստանին: Պետք չէ մաթեմատիկոս լինել` հասկանալու համար, որ եթե երկրում չկան ներդրումներ, այլ ճիշտ հակառակը, կապիտալի արտահոսքը մեծ չափերի է հասնում արտագաղթի հետ միասին, ապա դա ուղղակի սպառնալիք է դառնում երկրի անվտանգության համար: Քանզի մի կողմից կրճատվում է փաստացի բանակի քանակությունը, իսկ մյուս կողմից առաջանում է լրջագույն դեֆիցիտ` նոր, արդիական սպառազինություններ ձեռք բերելու համար: Իսկ այս պարագայում Ռուսաստանի հետ Դաշնակցության գաղափարը անխուսափելիորեն վերածվում է խոր կախվածության, որը ոչ մի դրական հույս չի ներշնչում երկրի համար, քանզի Դաշնակցությունը ենթադրում է գործընկերություն, իսկ կախվածությունը նշանակում է, որ ազգը իր անվտանգության ճակատագիրը բառիս բուն իմաստով կապակցում է իր ռազմավարական գործընկերոջ հետ: Բոլոր այս գործընթացները շաղկապված են իրար հետ: Եթե դու լուրջ պետություն չես կառուցում, դու չես կարող ունենալ լուրջ տնտեսություն: Իսկ եթե դու լուրջ տնտեսություն չունես, դու չես կարողանա ապահովել քո անվտանգությունը: Եթե քո կախվածությունն այլ երկրից անցնում է «կարմիր գիծը», ապա քո ազգային ողբերգության արձանագրումը դառնալու է ժամանակի խնդիր:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան
Ամենադիտված