Գրի՞չ, թե՞ զենք
ԲլոգոսֆերաԷդգար Խաչատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Մեզ բախտ է վիճակվել, ապրել աշխարհի ամենակոնֆլիկտային տարածաշրջաններից մեկում, և ո՞վ եթե ոչ մենք պետք է հասկանանք պատերազմի արհավիրքն ու դրա հետևանքները:
Աշխարհի, որ ծայրում էլ լինի կոնֆլիկտը, լուծման երկու տարբերակ կա՝ զենք(պատերազմ), գրիչ (խաղաղ բանակցային գործընթաց) : Այս լուծման տարբերակներն էլ ունեն իրենց ենթակետերը: Եթե գրչի դեպքում կողմերը նախապես պայմանավորվում են, թե ինչ ենթակետերով է լինելու կարգավորումը, ապա զենքի դեպքում այդ ամենը չես կարող կանխատեսել՝ քանի՞ հոգի կզոհվի, կզիջե՞ս, թե՞ կշահես, և արդյոք կոնֆլիկտը կգտնի իր լուծումը, որքան էլ կառավարելի լինի քաոսը, միևնույնն է դա քաոս է, որտեղ հաշվարկելն ավլի բարդ է, անկանխատեսելի կողմն ավելի մեծ;
Հիմա մենք էլ երկար տարիներ ունենք պատերազմ, պատերազմ արտքաին թշնամու հետ, որի հետևանքներն էլ զգում ենք ներսում: Մի կողմ դնենք՝ ռազմահայրենասիրական երգերն ու հասնինք Սասուն Մտնինք Վան Մուշ Ալաշկերտ Արդահան երազանքներն ու մի քիչ սառը դատենք:
Արդի աշխարհում, սեփական տարածքում պատերազմող յուրաքանչյուր պետություն ունենալու է զրկանքներ՝ և՛ երկաթուղին կանցնի նրանց կողքով և՛ երկաթուղում գտնվող մարդիկ: Ոչ ոք այս փուլում չի կարող ասել, թե՞ ինչ լուծում պետք է ստանա մեր կոնֆլիկտը, բայց Անգլիան ու Ֆրանսիան էլ էին պատերազմում, Գերմանիան ու Ֆրանսիան էլ ընկերներ չէին, ԱՄՆ-ն էլ ատոմային ռումբ էր նետել Ճապոնիա, իսկ համաշխարհային երկրորդ պատերազմում, Իտալիան Լեհաստանի հետ մեկ միությունում ոչ ոք չէր պատկերացնում:
Կամքի ուժ է պետք, թե՛ քաղաքական թե՛ մարդկային


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը