Արտակարգ դեպք Գավառում. հրազենային բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի
Արտակարգ Պատահար
SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին, Գավառի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման փաստով։
Ժամը 21։00-ին նշված կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող