Օլիմպիական խաղերում դահուկորդ Միքայել Միքայելյանը 72-րդն է
Սպորտ
Դահուկորդ Միքայել Միքայելյանը Փհենչհան 2018-ի սպրինտի որակավորման փուլում գրավել է 72-րդ հորիզոնականը: Այսօր՝ փետրվարի 13-ին, այդ մրցաձեւում հանդես է եկել 80 մարզիկ: Առաջին 30 մասնակիցների թվում տեղ չզբաղեցնելով՝ Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլը:
Այսօր նույն մրցաձեւի կանանց պայքարում Հայաստանը պետք է ներկայացներ Կատյա Գալստյանը: Նրա անունը, սակայն, բացակայում է մասնակիցների ցուցակից:
Փհենչհանում անցկացվող ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում Միքայելյանի հաջորդ մեկնարկը փետրվարի 16-ին է: Նա հանդես կգա 15 կմ ազատ ոճում:
Փետրվարի 15-ին Կատյա Գալստյանը կպայքարի 10 կմ ազատ ոճում: ՀՀ մյուս ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը փետրվարի 18-ին կմրցի հսկա ոլորավայրէջքում, իսկ 22-ին՝ հատուկ ոլորավայրէջքում:
Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին եւ կավարտվեն 25-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան